ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ-ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ

03 մայիսի 2021 | Հարկային-մաքսային | Цитата

ՊԵԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ IOTA-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները մասնակցել են հաղորդակցության վերաբերյալ միջազգային առցանց ֆորումի: Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) նախաձեռնած «Հարկային հաղորդակցություն. վերադարձ դեպի ապագա» խորագրով ֆորումին քննարկվել են կազմակերպության անդամ 44 երկրներում կորոնավիրուսի համավարակի ժամանակ հարկ վճարող-հարկային մարմին հաղորդակցության մարտահրավերները, հեռավար աշխատանքի պայմաններում մշտական երկխոսություն ապահովելու համար կիրառված գործիքները: Մասնակիցները փոխանակվել են հարկ վճարողների իրազեկման աշխատանքների հաջողված փորձով, քննարկել գործնական խնդիրները և էլեկտրոնային հաղորդակցության կտրուկ զարգացումը:

Ֆորումին որպես զեկուցողներ մասնակցող ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները ներկայացրել են Հայաստանում հարկ վճարողների հետ հաղորդակցությունն արդյունավետ կազմակերպելու համար իրականացված քայլերը` առանձնացնելով սոցիալական հարթակներում ՊԵԿ էջերի ակտիվացումը և դրանց միջոցով արագ արձագանքը հարկ վճարողների բարձրացրած հարցերին:

Փորումի փորձագետները մատնանշել են ՀՀ ՊԵԿ հաղորդակցության արշավների օրինակը` անիմացիոն տեսանյութերի, ինֆոգրաֆիկաների և սոցիալական հոլովակների միջոցով ապահովելու հանրային լայն իրազեկում` հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների, աջակցության ծրագրերից օգտվելու կարգի, հարկերի վճարման կարևորության վերաբերյալ:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն