Երեւանում, մարտի 29-31-ին, նորակառույց «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Մերգելյան ինստիտուտի տարածք) կկայանա ամենախոշոր տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը' «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2013» խորագրով:
Ցուցահանդեսի պաշտոնական աջակիցներն են'
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
- Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների /գործատուների/ միություն
- Հայաստանի շինարարների միություն
- Հայաստանի ճարտարապետների միություն
- Հայաստանի դիզայներների միություն
Ավանդական դարձած ամենամյա «Շինարարություն եւ Վերանորոգում EXPO 2013» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպվում է 10-րդ անգամ, ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում, տեղակայվելով մոտ 800 ք.մ. տարածքում,մեծ խթան է հանդիսանում մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաեւ շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում:
Ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանում ցուցահանդեսի մասնակիցներ կլինեն ամենախոշոր շինարարական ապրանքանիշերը ոչ միայն Թուրքիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից եւ Պարսկաստանից, այլեւ մի շարք այլ զարգացած արդյունաբերությամբ երկրներից: Հենց այս իրողությունն էլ
Եզակի հնարավորություն կդառնա գործնական հարաբերությունների հաստատման համար հայկական եւ վերոնշյալ կազմակերպությունների միջեւ: Տեղական կազմակերպությունների համար սա թերեւս մեծ հեռանկարներ է բացում տեղում գործնական հարաբերություններ հաստատել,որն էլ ուղղված է շինարարության ոլորտում առաջադեմ ընկերությունների հետ ինտեգրացմանը,իսկ վերջինս անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ներդրումների աճի համար:
Ցուցահանդեսի նպատակները.
- Իրացման նոր շուկաների որոնում
- Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ներգրավում
- Հայաստանի տնտեսական ներուժի ներկայացում
- Նոր գործընկերների որոնում
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են.
Շինարարական տեխնոլոգիաներ եւ տրանսպորտային միջոցներ, Շինարարական նյութեր
Փայտյա եւ մետաղյա հավաքածուներ
Էներգո-ջերմա-ջրամատակարարման համակարգեր
Անվտանգության համակարգեր
Կերամիկա եւ քար
Պատերի եւ առաստաղերի դեկոր, լույսի աշխարհ
Ծածկեր եւ մեկուսիչներ
Ջեռուցման եւ օդափոխման համակարգեր
Լաքեր եւ ներկեր, հատակի ծածկեր
Դռներ եւ պատուհաններ, կահույք եւ աքսեսուարներ
Անշարժ գույք եւ նախագծում
Ինտերիերի եւ էքստերիերի դիզայն
Վիտրաժներ, լողավազաններ, սանտեխնիկա
Աղբյուրը՝ Logos Expo Center
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться