«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

27 ապրիլի 2021 | Նախագծեր | Цитата

Օրենսդրությամբ սահմանվում են <<երթուղային թերթիկ» և <<էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն>> հասկացությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակն ու բարձրացնել վերահսկողության մակարդակը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածում <<ճանապարհային թերթիկ» հասկացությունից հետո լրացնել <<երթուղային թերթիկ» և <<էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունները հետևյալ բովանդակությամբ.

«երթուղային թերթիկ`  ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպության կողմից տրվող և ավտոբուսի ճանապարհային թերթիկին կցվող փաստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, ճանապարհային թերթիկի համարը, տրման ամսաթիվը, փոխադրման երթուղին և  փաստացի կատարված երթերի` սկզբի ու ավարտի ժամերը.

էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման, հաշվառման և վերահսկողության աշխատանքների երթակարգավարական կառավարման միասնական էլեկտրոնային ավտոմատացված համակարգ․»։

 Հոդված 2. 11-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․

<<8) Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում  երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորումը, իսկ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը փոխադրումների վերահսկողության աշխատանքները կարող են իրականացնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայության միջոցով: Էլեկտրոնային ճանապարհային թերթիկների կիրառման և էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

 Հոդված 3. 12-րդ հոդվածի 2-րդ մասի <<բ» ենթակետում ճանապարհային թերթիկի» բառերից հետո լրացնել  <<կամ դրան կից երթուղային թերթիկի» բառերը։

<<ը» ենթակետում <<կազմակերպման» բառից հետո լրացնել <<իրավունքի տրման» բառերը, իսկ <<հաջորդող յուրաքանչյուր տարվա համար» բառերը հանել։
 Հոդված 4. 21-րդ հոդվածի 4-րդ մասի <<ե» ենթակետի <<ճանապարհային» բառից հետո լրացնել <<ու երթուղային» բառերը։

 Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 137․2-րդ հոդվածի 2-րդ մասում «Առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում» բառերը փոխարինել  «Առանց ճանապարհային թերթիկի կամ դրան կից երթուղային թերթիկի կամ դրանցում» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում վերահսկողության մակարդակի բարձրացմամբ:

Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ, ինչը խոչընդոտում է այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների  մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, դրանում սահմանելով երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը։

Օրենքում սահմանվում է նաև էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը և իրականացնել վերահսկողությունը։

2.Կարգավորման առարկան  

Օրենսդրական փոփոխությամբ կբարելավվի երթակարգավարական ծառայությունների կազմակերպման գործընթացը և կբացառվեն անօրինական փոխադրումները։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենսդրական փոփոխության արդյունքում կբարձրանա ուղևորափոխադրումների վերահսկողության և սպասարկման որակի մակարդակը։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն