Քննարկվեցին Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ

27 ապրիլի 2021 | | Цитата

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում քննարկվեց 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Հարցուպատասխանի ձեւաչափում հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը փորձեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանից պարզել, թե Կառավարության կողմից ինչ քայլեր են կատարվում հարկաբյուջետային քաղաքականության մեջ առաջիկա ժամանակահատվածում Կառավարության պարտքը 60 տոկոսից նվազեցնելու, բյուջետային կանոնների պահպանման, պակասուրդի ծավալների նվազեցման, կապիտալ ծախսերի ավելացման, ընթացիկ ծախսերի աճը կարգավորելու կամ սահմանափակելու ուղղությամբ: «Եվրոբոնդերի տեղաբաշխման եւ թողարկման արդյունքում Կառավարության պարտքի շեշտակի ավելացում ունենք ե՛ւ անցած տարի, ե՛ւ այս տարի: Տարվա արդյունքներով այն կմոտենա ՀՆԱ-ի 70 տոկոսին»,-ասաց Խաչատրյանը:

«Կառավարությունն օրենսդրությամբ նման պարտավորություն ունի: Մենք դեռեւս չենք ավարտել շրջանակի նախագծումը, բայց դրա իրականացման փուլում ենք: Մեր կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2026-ը պետք է իրականացնենք հարկաբյուջետային կոնսոլիդացիա այն տրամաբանությամբ, որ հնարավոր լինի Կառավարության պարտքի բաղադրիչը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ նվազեցնել 60 տոկոսից»,-պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը: Դա պետք է տեղի ունենա ընթացիկ ծախսերի աճի, կառավարելիության ավելի բարձր մակարդակ ապահովելու, կապիտալ ենթակառուցվածքային ծրագրերի ուղղությամբ ներդրումների ավելացման, տնտեսական աճի ներուժի մեծացման ճանապարհով:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն