Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի № 86-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

27 ապրիլի 2021 | Նախագծեր | Цитата

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի № 86-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018թ. ապրիլի 18-ի «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» N44 որոշման (փոփոխություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թ. դեկտեմբերի 23-ի N 127 որոշում) 3․1 կետի բ) ենթակետի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինները ապահովվում են սերիական թողարկման արտադրանքի համար ժամանակավոր միջոցառումների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմինների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվության հավաքագրումը և դրանց ներառումը վերոգրյալ ռեեստրի ազգային մասում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 86-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորումն ու վարումն իրականացնող լիազոր մարմին սահմանելու մասին» N 86-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․
Որոշման 1-ին կետում «լիազոր մարմին» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ Լիազոր մարմին)» բառերը։
Որոշման 1-ին կետից հետո լրացնել նոր 1․1 կետ՝ հետևյալ խմբագրությամբ․«1․1 Սերիական թողարկման արտադրանքի համար ժամանակավոր միջոցառումների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմինները համապատասխանության սերտիֆիկատների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվությունը տրամադրում են Լիազոր մարմնին:»:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 86-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի № 86-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018թ. ապրիլի 18-ի «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» N44 որոշման (փոփոխություն  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020  թ. դեկտեմբերի 23-ի N 127 որոշում) 3․1 կետի բ) ենթակետի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինները ապահովվում են սերիական թողարկման արտադրանքի համար ժամանակավոր միջոցառումների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմինների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվության հավաքագրումը և դրանց ներառումը վերոգրյալ ռեեստրի ազգային մասում։

        2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականի 1-ին եռամսյակում սերիական թողարկման արտադրանքի համար ժամանակավոր միջոցառումների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմինների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվել «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին՝ որպես ՀՀ կառավարության 2015թ. փետրվարի 5-ի N86-Ա որոշմամբ սահմանված Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միասնական ռեեստրի ազգային մասի վարման լիազոր մարմին, ուստի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված ՀՀ միջազգային պայմանագրին՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին համապատասխան ընդունված ԵՏՀ խորհրդի որոշմամբ սահմանված պահանջի կատարումն ապահովելու նպատակով նախատեսվում է ՀՀ կառավարության 2015թ. փետրվարի 5-ի N86-Ա որոշման մեջ կատարել համապատասխան լրացում։

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունումն ամբողջությամբ կհստակեցնի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին համապատասխան ընդունված ԵՏՀ խորհրդի որոշմամբ սահմանված պահանջի կատարումը

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

     Չկան:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն