Գյումրիում կվերսկսվի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը

22 ապրիլի 2021 | | Цитата

Ապրիլի 21-ին Շիրակի մարզի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց քննարկում՝ Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շուրջ տարվող աշխատանքների վերսկսման նպատակով։
Քննարկումը նախաձեռնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատմական կենտրոնի զարգացման նախագծի իրականացմանն ուղղված գործնական քայլեր սկսելու նպատակով։

Քննարկումն անցկացվեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի,  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի, Գյումրու համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի, IDEA հիմնադրամի ներկայացուցիչների, Amundi ֆոնդի ներկայացուցիչների,  Գյումրու գործարար շրջանակների և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվեցին մինչ այս նախագծի շուրջ իրականացված աշխատանքները և Գյումրի քաղաքի զարգացման հեռանկարը։

Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի նպատակն է բարձրացնել Գյումրի քաղաքի գրավչությունը՝ պահպանելով պատմամշակութային հուշարձաններն ու շինությունները, և նպաստել զբոսաշրջության զարգացմանը՝ նախագծի իրականացման բոլոր փուլերում Գյումրու բնակիչների ակտիվ ներգրավվածության ապահովման միջոցով։

Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ներկայումս իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով՝ հանդիպման ավարտին նախարար Վ․Քերոբյանի առաջարկով որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի գծման աշխատանքներով, ընթացիկ խնդիրների ու հարցերի վերհանմամբ և դրանց արագ ու արդյունավետ կարգավորմամբ։  

Ծրագրի հետագա զարգացման, վերջինիս շուրջ տարվող աշխատանքների ու միջոցառումների մասին պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն