ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընգծեց, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է 2020 թ. ընթացքում կորոնավիրուսի և պատերազմի պայմաններում ապահովել երկրի ֆինանսական կայունությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց Ազգային ժողովում, «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկուցման քննարկման եզրափակիչ ելույթում:
«Եկեք արձանագրենք, որ մեզ հաջողվեց երկու ծանրագույն սթրեսների պարագայում մակրոկայունությունը, ֆինանսական կայունությունն ապահովել, և ասել, որ այդ ռիսկերը մեր երկրից հեռու են եղել 2020 թ. ընթացքում, նշանակում է որևէ բան չասել: Ուզում եմ անկեղծ լինել՝ բավական մոտեցել էինք այդ ռիսկերին, այդ ռիսկերը շատ մեծ են, բայց ես հիմա արդեն կարող եմ վստահ ասել, որ մեզ հաջողվեց կառավարել դրանք և խուսափել բավականին լուրջ ու ծանր հետևանքներից»,- ասաց Գրիգորյանը:
ՀՀ ազգային ժողովն ավարտեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկուցման քննարկումը:
armenpress.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться