Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման մրցույթը կհայտարարվի 2021-ի օգոստոսին: Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստին կառավարության գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ նախորդ տարի կազմվել են Սիսիան-Քաջարան եւ Քաջարան-Ագարակ հատվածների կառուցման նախագծերը: Այսպիսով, նոր մայրուղին պետք է անցնի Գորիսի եւ Կապանի կողքով՝ Սիսիանից ուղիղ Քաջարան:
«Բացի այդ, Քաջարանից Ագարակ տանող ճանապարհը նույնպես կկրճատվի, սակայն՝ ոչ Շիկահողի արգելոցի հաշվին: Հատվածում երկու թունել կկառուցվի. Քաջարանն ու Մեղրին բաժանող Բարգուշատ լեռների մոտակայքում: Այս ամենն էապես կնվազեցնի երթեւեկման ժամանակը Հայաստանի հարավի լեռնային տեղանքով: Հունիսին մենք կունենանք այս նախագծերի ամբողջական մրցութային փաթեթը, իսկ օգոստոսին արդեն ցանկանում ենք մրցույթ հայտարարել»,- հայտնել է նախարարը:
Ընդ որում, նախատեսվում է մինչ այս աշուն ավարտել Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհի 42 կմ ճանապարհի շինարարությունը: Ըստ նրա՝փորձնական ասֆալտե ծածկույթի մասին է: «Մեկ շաբաթ լաբորատոր փորձարկումների արդյունքում մենք կգնահատենք որակը, որից հետո ընկերությանը ասֆալտապատման թույլտվություն կտանք»,- ասաց Պապիկյանը:
Նա նշեց, որ մինչ աշուն նախատեսվում է 42 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ ունենալ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի մեկ գծի երկայնքով:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться