Ծրագրով ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) տարածքներում կաջակցեն համատեղ (ինտեգրացիոն) ծրագրերի նախաձեռնմանը՝ ֆինանսավորման և ոչ ֆինանսական գործիքակազմով «Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի հարթակում։ Հայտերը (հայտի ձևը՝ ռուսերենով) և համատեղ ծրագրերը եվրասիական ձեռներեցներից ընդունվում են Մրցույթի Կազմկոմիտեի կողմից յուրաքանչյուր տարի գարնանային (մարտի 1-ից մայիսի 30-ը) և աշնանային (սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը) ընտրափուլերի շրջանակներում։
Մրցույթի առաքելությունն «աճի կետերի» և առավելագույն հնարավորությունների ստեղծումն է եվրասիական ընկերությունների համար մեկ հարթակում և մեկ հայտով։ Որպես ԵԱՏՄ ձեռներեցների զարգացման, աջակցության և համագործակցության ոչ պետական հաստատություն՝ Մրցույթի կազմկոմիտեն իրականացնում է ինտեգրացիոն ծրագրերի նախապատրաստում` արտոնյալ վարկավորում, կառավարության աջակցություն և ոչ ֆինանսական աջակցություն ստանալու, ծրագրի զարգացման և միասնական եվրասիական և արտաքին այլ շուկաներ դուրս բերելու համար:
Հաջող իրականացման և դրական որոշումների կայացման համար մրցույթի ընթացակարգի շրջանակներում իրականացվում է ներդրումային ծրագրերի և գործարար նախաձեռնությունների նախապատրաստման «միասնական համակարգում» հետևյալ մարմինների կողմից՝
կառավարման մարմիններ և զարգացման ինստիտուտներ,
ներդրումային ֆոնդեր և բանկեր,
խոշոր ճյուղային և փորձագիտական միավորումներ (ասոցիացիաներ, միություններ),
մրցույթի «գործընկեր էկոհամակարգի» անդամներ:
«Ինտեգրացիա» եվրասիական մրցույթի կազմկոմիտեին դիմելու շնորհիվ դուք կկարողանաք բացահայտել բիզնեսի նոր ուղղություններ, տնտեսել աշխատաժամանակ գործարար ծրագրի նախապատրաստման համար՝ ստանալով
ԵԱՏՄ անդամ պետությունների խոշոր բանկերի և ներդրումային ֆոնդերի ֆինանսավորման առաջարկներ` ընտրելով շահավետ պայմաններ ծրագրի իրականացման համար,
ծրագիր, որը պատրաստ է գործընկերների հետ համագործակցության համար,
ծրագրի գնահատական և աջակցություն կառավարման ազգային մարմինների և միջազգային կառույցների կողմից,
«տիպային» նախագծային լուծում՝ ինտեգրացիոն ներդրումային ծրագիր նախաձեռնելու համար,
առաջարկություններ ինտեգրացիոն ծրագրի բարելավման մասով ԵԱՏՄ առաջադեմ փորձագիտական կազմակերպությունների կողմից
ինտեգրացիոն ծրագրի ընդլայնման հնարավորություններ եվրասիական բիզնես-թրեքինգի շնորհիվ։
«Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի կազմակերպիչներն են՝ Եվրասիական զարգացման բանկը (www.eabr.org), Ռուսաստանի արտահանման կենտրոնը (www.exportcenter.ru), «Տարածաշրջաններ-կայուն զարգացում» մրցույթի կազմկոմիտեն (www.infra-konkurs.ru)։
Մրցույթն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովների (ԵՏՀ) աջակցությամբ մինչև 2025թ․ եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների իրականացման նպատակով։
Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվություն և ծրագրերին ու հայտատուներին ներկայացվող պահանջների մանրամասները տեղադրված են «Ինտեգրացիա» եվրասիական մրցույթի պաշտոնական կայքում` www.invest-eaeunion.org:
mineconomy.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться