Գործարար. հայկական մսակոմբինատները կարող են արտադրել ռուսական բրենդների լիցենզիաներով

Հայկական մսամթերքը հազիվ թե կարողանան ռուսական շուկայում մրցակցել տեղականի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայ գործարար, «Նատֆուդ» մսամթերքի կոմբինատի բաժնետեր Հենրիխ Զաքարյանցը:

Ռուսական արտադրողները երկու սցենարներից յուրաքանչյուրի դեպքում էլ շահում են. եթե արտադրության հիմնական հումքը ներմուծվող է, ապա այն կարող են ավելի էժան գնել: Եթե աշխատում են տեղական հումքով, ապա առանց պատրաստի արտադարնքի փոխադրման վրա ծախսելու, շահում են որակի հարցում. «Սակայն մեկ տարբերակ եւս կա. որ մեր արտադրողները գործարանային պայմաններում լիցենզիայով ռուսական մակնիշի արատդարանք տան եւ որ պատրաստի արտադրանքի իրացումը ռուսական ընկերություններն իրենց վրա վերցնեն: Հիմա մեզ մոտ նման նախագծեր չկան, սակայն, սկզբունքորեն, մենք դա հնարավոր ենք համարում, հատկապես որ նախկինում նման բանակցություններ ունեցել ենք»,-հայտարարեց Գ. Զաքարյանցը:

Նրա խոսքով' նման առաջարկը պակաս շահավետ չէ եվրոպական արտադրողների համար. Հայաստանը կարող է սպասարկել նաեւ Կենտրոնական Ասիայի մատակարարումները: «Եթե եվրոպական արտադրողներից որեւէ մեկը ցանկանա մտնել այդ շուկա, նրա համար ավելի շահավետ կլինի նոր շուկային աշխարհագրորեն մոտ վայրում արտադրություն կազմակերպել: Օրինակ' Հայաստանում, հաշվի առնելով, որ այստեղ կան նրանց պահանջներին համապատասխանող գործարաններ, մասնավորապես' մերը»,-ավելացրեց Գ. Զաքարյանցը:

Նշենք, որ հունվարի կեսերին գործարանն ավարտել է արտադրության վերակառուցումը: Կոմբինատի հզորությունն ավելացել է մի քանի անգամ'հասցնելով օրական 20 տոննայի' մինչեւ 40 դարձնելու հնարավորությամբ: Ընդհանուր ներդրումները կազմել են 25մլն դոլար:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն