Առաջիկայում Հայաստանում նոր ավիաընկերություն կստեղծվի

15 ապրիլի 2021 | | Цитата

Առաջիկայում Հայաստանում կստեղծվի նոր ավիաընկերություն՝ հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ համագործակցության շրջանակում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի հարցին, թե արդյոք ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղղությամբ քայլեր պատրաստվո՞ւմ են ձեռնարկել:
 
«Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան: Առաջիկայում նոր ավիաընկերություն կլինի: Ընկերությունը նախատեսում է մոտավորապես մայիսի վերջին, հունիսի սկզբին արդեն տալ աշխատանքի մեկնարկը»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ դա արվում է միջազգային համագործակցության շրջանակում, հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է: «Սա խրախուսվում է մեր կողմից: Դաշտը բաց է, մենք սրա մասին հայտարարել ենք, պատրաստ ենք այլ գործընկերների ևս ամեն ինչով օգնել»,- ասաց նա:

armenpress.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն