ՀՀ կառավարությունն Արցախին ուղղված սոցիալական միջոցառումների համար արդեն հատկացրել է 31 մլրդ դրամ

15 ապրիլի 2021 | | Цитата

ՀՀ կառավարությունը Արցախին աջակցելու համար սոցիալական բնույթի միջոցառումների շրջանակում արդեն իսկ հատկացրել է 31 մլրդ դրամ, միջոցառումների իրականացման ավարտին այդ գումարը կհասնի 60 մլրդ դրամի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:

«Արցախի միջոցառումների ուղղությամբ այս պահին փաստացի ծախսված միջոցները 31 մլրդ դրամ են կազմում, դրան ավելացնենք ևս 6 մլրդ դրամը, որն ուղղակի տվել ենք կառավարությանը՝ մատնանշելով, պայմանավորվելով նպատակները՝ կոմունալ ծախսերի հատուցում, աշխատավարձ, թոշակի վճարում, հրատապ շինարարություն»,- ասաց Գրիգորյանը 
 
Հաստատված միջոցառումների իրականացման ավարտին գումարը կազմելու է 60 մլրդ դրամ: Ըստ Գրիգորյանի՝ դա տեղի կունենա 3-3.5 ամսում: 

«Պլանավորել ենք 52 մլրդ հատկացնել բնակարանաշինության նպատակով: Դրա տևողությունը, կարծում եմ, կլինի 3 տարի: Տարեկան մոտ 10 մլրդ դրամի չափով՝ առնվազն 7-10 տարվա ընթացքում մենք պետք է սնենք Արցախի բյուջեն, որ վնասների հատուցման ծրագիրն իրականացվի պատշաճ ու ողջամիտ ձևով»,- ասաց փոխվարչապետը:

Նրա վստահեցմամբ՝ կա որոշում, որ Արցախի՝ հսկողությունից դուրս մնացած տարածքներում մնացած կորսված գույքի հետ կապված ինչ-որ աջակցության ծրագիր իրականացվի: Փոխվարչապետը նկատեց, որ մարդիկ, բացի բնակարաններից, կորցրել են նաև գյուղատնտեսական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ:

ՀՀ կառավարությունն Արցախին աջակցելու համար իրականացնում է մի շարք ծրագրեր:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն