Գյուղատնտեսական մշակվող հողատարածքները զգալի ավելացել են

23 փետրվարի 2013 | | Цитата

Հայաստանում 2012 թ. գյուղատնտեսական նպատակներով օգտագործվել է 304.2 հազ. հա հողատարածք; Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա համեմատ մշակովի հողատարածքներն ավելացել են 17.5 հազ. հա կամ 6.1%-ով:

Այսպիսով՝ մշակովի հողատարածքների ծավալն ընդհուպ մոտեցել է նախաճգնաժամային 2008 թ. մակարդակին՝ 304.5 հազ. հա:

Բացի բոստանային կուլտուրաներից՝ մնացած բոլոր կուլտուրաների տարածքներն ավելացել են: Բոստանային կուլտուրաների ընդհանուր տարածքը կազմել է 5.1 հազ. հա՝ նախորդ տարվա 5.8 հազ. հա-ի համեմատ: Սա հետեւանք է ինչպես բերքատվության զգալի աճի (1 հա-ի բերքատվությունը մոտեցել է 400 ցենտների), այնպես էլ Արարատյան դաշտում խաղողի նկատմամբ ձեւավորված բարձր պահանջարկի:

Խաղողի այգիներն ավելացել են մոտ 1000 հա-ով ու կազմում են 17.4 հազ. հա, ինչը վերջին 5 տարում ամենաբարձր ցուցանիշն է: Խաղողի բերքատվությունը 1 հա-ից 151 ցենտներ է՝ այս առումով առաջընթաց գրեթե չկա:

Զգալի աճել են նաեւ ցորենի ցանքատարածությունները՝ հասնելով 93.7 հազ. հա-ի՝ նախորդ տարվա 77.8 հազ. հա-ի փոխարեն: Ցորենի բերքատվությունը 1 հա-ից կազմել է 26 ցենտներ՝ նախորդ տարվա 28 ցենտների համեմատ:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն