ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 23-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒ 1375 ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՍՏԱՑԵԼ Է ՇՈՒՐՋ 4.7 ՄԼՐԴ ԴՐԱՄ

14 ապրիլի 2021 | Հարկային-մաքսային | Цитата

ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ` ՄԱՅԻՍԻ ՍԿԶԲԻՆ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտներին 8 ամիս շարունակ վճարվում են աջակցության գումարներ: 

Կոմիտեն ամբողջությամբ գնահատել է տնտեսվարող սուբյեկտների` ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1358-Լ որոշման պայմաններին բավարարելու հանգամանքը: Արդյունքում, 2021թ. ապրիլի 14-ի դրությամբ միջոցառման շահառու համարված 1375 տնտեսվարող սուբյեկտի վճարվել է ընդհանուր առմամբ շուրջ 4.7 մլրդ դրամ` 2020թ. հուլիսից մինչև 2021թ. փետրվար ամիսների համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկների տվյալներով (որի ներկայացման վերջնաժամկետը դեռևս ավարտված չէ) միջոցառման շահառու հանդիսացող սուբյեկտներին աջակցությունը կհաշվարկվի և կվճարվի նշված որոշմամբ սահմանված ժամկետում` 2021 թվականի մայիսի սկզբին:  

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն