<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

14 ապրիլի 2021 | Նախագծեր | Цитата

Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ ԶՈՒ անձեռնմխելի պաշարներում պահպանվող սննդամթերքը պահպանել պահածոյացված վիճակում (N 2 չափաքանակ), ինչի համար մշակվել է պատերազմական ժամանակաշրջանի համար նոր չափաքանակներ, որում ձավարեղենը և մակարոնեղենը փոխարինվել են պահածոյացված պատրաստի ճաշատեսակներով, ինչը հնարավորություն կընձեռի անձնակազմին օրվա հասանելիք սննդամթերքը հատկացնել անհատական փաթեթավորմամբ իսկ տեղափոխման գործընթացը կիրականացվի ավելի արագ: Արդյունքում, մարտական գործողությունների ընթացքում, սննդի ընդունման գործընթացի շրջանակներում հնարավոր կլինի խուսափել անհարկի կուտակումներից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի  N 1456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի  34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների պարենային ապահովության կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> N 1456-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
N 1 հավելվածի՝
ա. N 1, N 2, N 3, N 4, N 5, N 6 և N 7 չափաքանակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2020 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող ձավարեղենի և մակարոնեղենի խմբաքանակները դաշտային պայմաններում ճաշատեսակներ պատրաստելու անհնարինության հանգամանքից:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Զինված ուժերի անձեռնմխելի պաշարներում պահպանվող ձավարեղենով և մակարոնեղենով ճաշատեսակների պատրաստումը գործնականում դարձել է անհնարին՝ հաշվի առնելով ժամանակակից պատերազմական գործողությունների ինտենսիվությունը և բնույթը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության ընթացքում հատկացվող սննդամթերքի չափաքանակների արդիականացմանը:

Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ ԶՈՒ անձեռնմխելի պաշարներում պահպանվող սննդամթերքը պահպանել պահածոյացված վիճակում (N 2 չափաքանակ), ինչի համար համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակվել է պատերազմական ժամանակաշրջանի համար նոր չափաքանակներ, որում ձավարեղենը և մակարոնեղենը փոխարինվել են պահածոյացված պատրաստի ճաշատեսակներով, ինչը հնարավորություն կընձեռի անձնակազմին օրվա հասանելիք սննդամթերքը հատկացնել անհատական փաթեթավորմամբ իսկ տեղափոխման գործընթացը կիրականացվի ավելի արագ: Արդյունքում, մարտական գործողությունների ընթացքում, սննդի ընդունման գործընթացի շրջանակներում հնարավոր կլինի խուսափել անհարկի կուտակումներից:

Միևնույն ժամանակ անձնակազմին հատկացվող սննդատեսակների բազմազանությունը ապահովելու, կալորիականությունը բարձրացնելու, ինչպես նաև հատկացվող տեսականին ավելի հագեցնելու նպատակով փոփոխություն է նախատեսվում նաև N1 (հիմնական), N3 (օդաչուական), N4 (հոսպիտալային), N5 (սաների), N6 (մարտական հերթապահության, N7 (համազորային չոր օրապահիկ), N10 և N12 (սննդամթերքի փոխարինումների) չափաքանակներում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունումը կապահովի ՀՀ ԶՈՒ անձնակազմի պարենավորման գործընթացի արդյունավետոթյան բարձրացումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում  փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

          Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն