Տարեցներին տրվող խնամքի ծառայությունները կբարելավվեն

08 ապրիլի 2021 | | Цитата

Տարեցներին տրվող խնամքի ծառայությունների բարելավման և դրանք համայնքահեն դարձնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նախագիծ, որն այսօր Կառավարության կողմից հավանության է արժանացել։

2022-2023թթ․ ընթացքում նախատեսվող ծրագրերն ուղղված են տարեցների համար ընտանիքում և համայնքում ապրելու բարենպաստ միջավայրի ստեղծմանն ու պահպանմանը, ինչպես նաև կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցմանը և նոր ծառայությունների ներդրմանը։

 Ըստ այդմ՝ հանրապետության 10 մարզերում կստեղծվեն ցերեկային կենտրոններ, կհիմնվի նաև ճգնաժամային երեք կենտրոն, կներդրվի տնային խնամքի ծառայություն ու կբարելավվի տրամադրվող ծառայությունների որակը։ Կիրականացվի նաև տարեցներին տնային պայմաններում շուրջօրյա խնամքի տրամադրման փորձնական ծրագիրը, կգնահատվեն սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող և դրանցից դուրս գտնվող տարեցների սոցիալական կարիքները։

 Նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան ապահովել տարեցների ինքնաիրացումը, սոցիալականացումը, ֆիզիկական, մտավոր կարողությունների շարունակական զարգացումը՝ էապես բարձրացնելով տարեցների կյանքի որակը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն