Հայկական տեխնոընկերությունները՝ ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին

07 ապրիլի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական ոլորտային 9 ընկերություններ կմասնակցեն «ExpoElectronica» 23-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին:

Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 13-15-ը Մոսկվայում, որտեղ կներկայացվեն Էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների և բաղադրիչ մասերի ցուցանմուշներ:

Ցուցահանդեսը ստեղծում է հեռանկարային հնարավորություններ մասնակից ընկերությունների համար ծանոթանալու ոլորտի զարգացումներին և շուկային, ձեռք բերելու նոր գործընկերներ և ձևավորելու համագործակցություններ, ինչպես նաև ներկայացնելու հայկական արտադրանքը, Հայաստան բերելու ներդրումներ։

«ExpoElectronica» 23-րդ ամենամյա ցուցահանդեսն ունի հագեցած օրակարգ. 3 օրվա ընթացքում կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ՝ թեմատիկ համաժողով, պանելային և բաց քննարկումներ, սեմինարներ:

Այս տարի գործնական ծրագիրը կրում է «Ռուսական էլեկտրոնիկայի արտադրողների ֆորում» խորագիրը և ներառում է ավելի քան 25 խոշոր արդյունաբերական միջոցառումներ, որոնց մասնակցում են ավելի քան 80 բանախոսներ՝ պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև առաջատար ընկերությունների ղեկավարներ:

«ExpoElectronica»-ն Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ընկերություններ 11 երկներից՝ ՌԴ, Հայաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել, Չինաստան, Բելառուս, Կորեա, Լատվիա, Ֆրանսիա և Թայվան։

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հունվարի 18-ից մարտի 18-ը հայտարարել էր ընկերությունների բաց հայտագրում:

Մարտի 19-ի կայացավ գնահատող հանձնաժողովի նիստը, որի արդյունքում ընտրվել են հայկական ոլորտային 9 ընկերություններ, որոնք հանդես կգան «ARMENIA» միասնական տաղավարով:

hti.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն