ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02 ապրիլի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծի նպատակն է ապահովել իրավական որոշակիություն ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով։ Մի շարք փոփոխություններ էլ միտված են ծրագրի իրականացման հեշտացմանը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

______ 2021 թվականի N__   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվինբնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ N 1666-Ն որոշման (այսուհետ՝  որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «Սույն որոշմամբ նախատեսվող աջակցությունից օգտվելու համար սահմանվում են հետևյալ չափանիշները՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայության (այսուհետ՝ միգրացիոն ծառայություն) կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված, իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած այն ընտանիքները կարող են օգտվել աջակցությունից, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (այդ թվում՝ որոնք հաշվառվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից 2003 թվականի փոխարեն 2005 թվականին և 2008 թվականին) (այսուհետ՝ շահառու) այնքանով որքանով այլ բան նախատեսված չէ սույն կարգով,

բ. այն անձինք, որոնք բնակարանի գնման վկայագրի տրման պահին թեև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չեն բերել, սակայն ներկայացրել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից անհատական ծածկագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումն ընդունված լինելու վերաբերյալ թերթիկ կամ տեղեկանք, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռք բերելն ընթացքի մեջ գտնվելու փաստը, կարող են ստանալ բնակարանի գնման վկայագիր։ Նշված անձանց բնակարանի գնման վկայագրի հիման վրա սույն կարգի 38-րդ կետով սահմանված հասանելիք դրամական միջոցների 40 տոկոսը կփոխանցվի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուց հետո ընդհանուր կարգով,

գ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետների և 2019-2021 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությամբ՝ հաշվառման պահին իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակությունը,

դ. սույն կարգի իմաստով՝ անձանց փաստացի բնակությունը հաստատված է համարվում միգրացիոն ծառայության կողմից կատարված ուսումնասիրությամբ արձանագրված և անձի կողմից իրեն հատկացված ժամանակավոր կացարանում ոչ պակաս, քան վերջին երեք տարիներին` յուրաքանչյուր տարվա ընթացքում 183 օր բնակության փաստով,

ե. աջակցությունից  չեն օգտվում այն անձինք, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան (բնակելի տուն), կամ  այդ բնակարանը (բնակելի տունը) կամ հանրակացարանային սենյակը օտարել են սույն որոշման ընդունմանը նախորդող 10 տարվա ընթացքում:»․

2) որոշման հավելվածի 2․1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «2.1 Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքի կազմը` որպես մեկ միասնական ընտանիք, որոշվում է նույն ժամանակավոր կացարանում փաստացի բնակվելու և հետևյալ չափանիշներից առնվազն երկուսի առկայության դեպքում.

ա. ընտանիքի անդամ հանդիսանալը (ամուսիններ, ծնողներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ)՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ անկախ հետագայում ժամանակավոր կացարանում տրամադրված սենյակների թվի փոփոխությունից, կամ

բ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքների հաշվառման փաստաթղթերում որպես մեկ ընտանիք հաշվառված լինելը՝ անկախ հետագայում ժամանակավոր կացարանում տրամադրված սենյակների թվի փոփոխությունից, կամ

գ. ընտանիքում չափահաս անդամների առկայության դեպքում՝ համատեղ տնտեսություն վարելը (միասնական խոհանոցից կամ սանհանգույցից օգտվելը կամ համատեղ կոմունալ վճարումներ իրականացնելը):»․

3) որոշման հավելվածի 4-րդ կետը «38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Ընտանիքի որևէ անդամի՝ ծրագրին մասնակցելուց հրաժարվելը կամ սույն ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու պատճառով ծրագրից դուրս մնալը ընտանիքին չի ազատում ժամանակավոր կացարանում իրենց զբաղեցրած սենյակների հանձնման կամ ազատման պարտավորությունից։»․

4) որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «Վկայագիրն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու այլ անձի փոխանցման՝ ներառյալ  ժառանգման կարգով: Վկայագրի հիման վրա ծագած իրավունքներն ու պարտականությունները հանդիսանում են վկայագրում նշված անձանց հետ անխզելիորեն կապված իրավունքներ և պարտականություններ։»․

5) որոշման հավելվածի 7-րդ կետը «հանդիսանում է աջակցություն ստացողի և» բառերից հետո լրացնել «պայմանագրում նշված» բառերով։

6) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Վկայագիր ստացած անձի մահվան դեպքում, պայմանագրում նշված նրա ընտանիքի անդամների դիմումի համաձայն, վկայագիրը կարող է վերաձևակերպվել նշված ընտանիքի այլ անդամի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքի անդամի կողմից լիազորված անձի անունով: Այդ դեպքում վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկու ամսով:»․

 7) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11․1 կետով՝

«11․1 Վկայագիր ստացած մեկ անձից բաղկացած ընտանիքի անդամի մահվան դեպքում վկայագիրը մարվում է և միգրացիոն ծառայության պետի հետ կնքված պայմանագիրը համարվում է լուծված։».

8) որոշման հավելվածի 18-րդ կետը «առանց ժամկետի երկարաձգման հնարավորության» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ 11-րդ կետում նշված դեպքերի» բառերով։

9) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18․1 կետով՝

«18․1 Վկայագիրը ստանալուց հետո դրա շուրջ դատական վեճ առաջանալու դեպքում վկայագրի գործողության ժամկետը կասեցվում է՝ հայցադիմումը վարույթ ընդունելու  պահից մինչև դատական ակտի օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտնելը։».

10) որոշման հավելվածի 20-րդ կետում «աջակցություն ստացող» բառերը փոխարինել «վկայագիր ստացած անձ» բառերով։

11) որոշման հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ծանուցում ստանալուց հետո մեկամսյա ժամկետում շահառուն և նրա ընտանիքի չափահաս անդամները միգրացիոն ծառայություն են ներկայացնում սույն որոշմամբ հաստատված Ձև N3-ին համապատասխան դիմում։».

12) որոշման հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գնի վճարումը կատարվում է առուվաճառքի պայմանագիրը միգրացիոն ծառայությանը ներկայացվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում միգրացիոն ծառայության միջոցով կամ միգրացիոն ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով` հետևյալ ընթացակարգով․

1) վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին է փոխանցում վկայագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխան գումարը․

2) վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վկայագրում նշված գումարի 60 տոկոսից ցածր լինելու դեպքում փոխանցվում է առուվաճառքի պայմանագրում վաճառողի կողմից վաճառվող բնակարանի (բնակելի տան) գնի 60 տոկոսին համապատասխան գումարը․

3) վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին է փոխանցվում վկայագրում նշված գումարի 40 տոկոսին համապատասխան գումարը, կամ սույն կետի 2-րդ ենթակետի դեպքում՝  առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 40 տոկոսին համապատասխանող գումարը, եթե վկայագիր ստացած անձը վկայագրում նշված գումարի կամ  սույն կետի 2-րդ ենթակետի դեպքում՝  առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարը ստանալուց հետո  6 ամսվա, բայց ոչ ուշ քան սույն որոշման 18-րդ կետում նշված ժամկետի ընթացքում միգրացիոն ծառայություն է ներկայացնում վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան)՝   ստորագրված հանձնման-ընդունման ակտը և

ա․ չսեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում վկայագիր ստացած անձի կողմից զբաղեցված ժամանակավոր կացարանն ազատելու մասին ժամանակավոր կացարանի սեփականատերերի կամ Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի ղեկավարի կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից տրված տեղեկանքը, կամ

բ․ սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում վկայագիր ստացած անձի կողմից կացարանը պետությանը նվիրելու համապատասխան դիմումը Պետական գույքի կառավարման կոմիտե մուտքագրելու վերաբերյալ տեղեկանքը կամ բնակելի տարածքի  նվիրատվության պայմանագիրը։

Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վկայագրում նշված գումարից ցածր լինելու դեպքում  տարբերությունը փոխանցվում է վկայագիր ստացած անձի՝ առուվաճառքի պայմանագրում նշված բանկային հաշվեհամարին կամ հաշվեհամարներին միգրացիոն ծառայության միջոցով կամ միգրացիոն ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով՝ սույն կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։».

13) որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Վկայագիր ստացած անձը Պետական գույքի կառավարման կոմիտե դիմում է ներկայացնում իր կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը պետությանը նվիրելու վերաբերյալ։ Կոմիտեն դիմումը ստանալու պահից      15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կնքում է այդ կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին պայմանագիր՝ սահմանված կարգով իրականացնելով պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ իր միջոցների հաշվին։ Վկայագիր ստացած անձի կողմից դիմումին կից ներկայացվում են նաև անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք      անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի նկատմամբ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, կոմունալ ծախսերի վճարման մասին պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև համապատասխան բնակարանի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների անձնագրերի կամ նույնականացման  քարտերի պատճենները։»․

14) որոշման հավելվածի 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկություն հայտնելու դեպքում դիմում է միգրացիոն ծառայություն՝ իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը միջնորդելու խնդրանքով։»․

15) որոշման հավելվածի 44-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի բնօրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է միգրացիոն ծառայություն՝ նշելով բանկային վավերապայմանները: Համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում` միգրացիոն ծառայությանը կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով կամ միգրացիոն ծառայության միջոցով՝ պայմանագրերում նշված հաշվեհամարին է փոխանցում վարկառուի վկայագրում նշված աջակցության չափին համապատասխանող գումարը՝ 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան:»․

16) Որոշման հավելվածի 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Միգրացիոն ծառայությունն իրականացնում է՝

1) մամուլում և զանգվածային լրատվության  այլ մյուս միջոցներով վկայագրերի տրամադրման գործընթացն սկսելու ժամկետի և վկայագրերի տրամադրման պայմանների հրապարակումը.

     2) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց վերաբերող`  ներկայացված փաստաթղթերի և աջակցության տրամադրման պայմանների համապատասխանության ստուգումը.

    3) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկումը.

    4)  միգրացիոն ծառայությունը գրանցման մատյաններում (N 1 ձև) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց անձնական գործերի գրանցումը․:

    5)  վճարման հայտի կազմումն ու ներկայացումը նոտարներին կամ ֆինանսների նախարարությանը։»․

     17) որոշման հավելվածի Ձևեր NN 2-4-ի ամբողջ տեքստում,     բացառությամբ  Ձև NN 2-ի  կետ 2-ի և Ձև NN 4-ի 4-րդ մասի «Եզրափակիչ և այլ դրույթներ»-ի,   «20»  թվերը փոխարինել «2021» թվերով։

18) որոշման հավելվածի Ձև N 3-ում «Սույն փաստաթղթով տալիս ենք մենք համաձայնությունը բնակարանների գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացողների ցուցակում սահմանված կարգով ընդգրկելու համար։» նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝
«Սույն փաստաթղթով համաձայնվում ենք՝

    1) բնակարանների գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացողների ցուցակում սահմանված կարգով ընդգրկվելուն,

2) ՀՀ կառավարության 21 նոյեմբերի 2019 թվականի  N-1666-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին,

          3) վերը նշված որոշմամբ սահմանված կարգով կատարել մեզ վերաբերվող պարտականությունները և գործողությունները՝ չխոչընդոտելով ընթացակարգի արագ ու արդյունավետ իրականացմանը։».

      19) որոշման հավելվածի Ձև N 4-ի՝ 2.4.1․ կետը «(առանձին դեպքերում՝ նաև հիփոթեքի պայմանագիրը)» բառերից հետո լրացնել «և 38-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը» բառերով։

     2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.
2019 թվականին ընդունվեց Կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը, որով սահմանվում է բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ ԲԳՎ) տրամադրման կարգը։ Սույն որոշման նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովումը։

Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ  են  եկել մի շարք  խնդիրներ,  որոնց  լուծումը  հնարավոր  է որոշմամբ սահմանված  ընթացակարգերը լրամշակելու, առանձին դեպքերում  հստակեցնելու միջոցով։ Մասնավորապես՝

ծրագրով սահմանված  է  որ ԲԳՎ կարող  են ստանալ  այն  անձինք որոնք ԲԳՎ-ի տրման պահին թեև ՀՀ քաղաքացիություն ձեռք չեն բերել, սակայն ներկայացրել են ՀՀ ոստիկանության կողմից անհատական ծածկագրով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումն ընդունված լինելու վերաբերյալ թերթիկ կամ տեղեկանք։ Գործնականում  լինում  են  դեպքեր  երբ  անձը ծննդյան  վկայական չունենալու  պատճառով, մինչև Ոստիկանություն  դիմելը     պետք  է  դիմի  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, իսկ վերջինիս կողմից  մերժում  ստանալու  դեպքում  արդեն դատարան։ Նշված  գործընթացները  ժամանակատար  են,  և  ԲԳՎ-ի տրամադրման գործընթացը  այդ պատճառով  չձգձգելու  համար  նպատակահարմար  է  հիմք  ընդունել  նաև  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից տրված թերթիկը կամ տեղեկանքը, կամ դիմումը վարույթ ընդունելու մասին ապացույցը, որոնցով նույնպես կհավաստվի ՀՀ քաղաքացիության ձեռք բերելն ընթացքի մեջ գտնվելու փաստը.
ծրագրի համաձայն անձանց  փաստացի բնակությունը հաստատված  է  համարվում միգրացիոն ծառայության կողմից կատարված  ուսումնասիրությամբ արձանագրված  և  անձի կողմից իրեն հատկացված ժամանակավոր կացարանում ոչ պակաս, քան 183 օր և ավելի բնակության փաստով։  Ծրագրի  իրականացման  ընթացքում  ի հայտ  են  եկել  դեպքեր, երբ  անձը ժամանակավորապես  մեկնելով  Հայաստանից  չի  կարողացել վերադառնալ, կամ   նախատեսվածից  ուշ  է վերադարձել՝  համավարակով պայմանավորված  տեղաշարժի սահմանափակումների  պատճառով։ Այդ  իսկ պատճառով  անհրաժեշտություն  է  առաջացել ժամանակավոր կացարանում  183 օր  և ավելի  բնակության  փաստը  հաստատելու համար հիմք  ընդունել  վերջին երեք  տարիների  ընթացքում  նրա բացակայության  ժամկետը.
Ադրբեջանից բռանգաղթված ընտանիքները  նախորդ  30  տարիների  ընթացքում  ընդլայնվել  են, երեխաները  առանձին  ընտանիքներ  են կազմել և որոշ  դեպքերում դուրս  են  եկել  ժամանակավոր  կացարաններից,  սակայն  պնդում  են  ԲԳՎ  ստանալու  իրենց  իրավունքը։ Խնդրին  լուծում տալու համար  անհրաժեշտ  է  որոշման  մեջ  ամրագրել  որ ԲԳՎ-ի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի  Հանրապետությունից բռանգաղթված ընտանիքի կազմը որպես  մեկ  միասնական  ընտանիք    է  դիտարկվում  նույն ժամանակավոր կացարանում փաստացի բնակվելու  փաստի  հիման վրա.
ծրագրի իրականացման ընթացքում  խնդիրներ  են  առաջանում  նաև  այն շահառուների  հետ  ովքեր կրկին  ընտանիքի  կազմի  մեծացման հետ կապված  ընդլայնել  են  իրենց  բնակության  տարածքը՝  նույն ժամանակավոր կացարանում  նոր  սենյակներ ձեռք  բերելու հաշվին։ Այս  հիմքով նրանք  փորձում  են  վիճարկել  ընտանիքին  մեկ  ԲԳՎ  հատկացնելու  որոշումը։ Վեճերից և բողոքներից  խուսափելու նպատակով  նախագծում  ամրագրվել  է  հետևյալը.  ընտանիքի անդամները  համարվում  են   մեկ միասնական ընտանիք անկախ հետագայում ժամանակավոր  կացարանում  տրամադրված սենյակների  թվի փոփոխությունից.
ԲԳՎ-ի տրամադրման պայմաններից մեկը բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանն ազատելն  է: Գործանականում  հանդիպում  են  դեպքեր  երբ  շահառուների  ընտանիքի  անդամներից  մեկը  հրաժարվում  է  ծրագրից և  փորձում այդ  հիմքով պահանջել  որ  զբաղեցրած  կացարանը  հետ  չհանձնվի։ Նշվածից  խուսափելու  համար  նպատակահարմար  է  նախագծում  ամրագրել  դրույթ  այն  մասին  որ  ընտանիքի  որևէ անդամի՝ ծրագրին մասնակցելուց  հրաժարվելը կամ ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու  պատճառով ծրագրից դուրս  մնալը ընտանիքին չի ազատում  ժամանակավոր  կացարանում զբաղեցրած սենյակների հանձնման կամ  ազատման պարտավորոթյունից.
ծրագրի կիրառման ընթացքում  խնդիրներ  են  առաջանում  նաև  ԲԳՎ-ի  ժառանգման իրավունքի  հետ կապված,  մասնավորապես  ԲԳՎ-ում  նշված  անձի  մահվան  դեպքում։ Հաշվի առնելով  որ  ԲԳՎ  ստանալուն կարող  են հավակնել  ընտանիքի  միայն  այն  անդամները   ովքեր անմիջական կապ    ունեն   մահացողի հետ  և  փաստացի բնակվել  են  վերջինիս հետ  նույն ժամանակավոր կացարանում,  նախագծի  համապատասխան կետի  ձևակերպումը  խմբագրվել  է.
անհրաժեշտություն է  առաջացել  ծրագրում  ներառել  դրույթ՝ վկայագիրը  ստանալուց  հետո դրա  շուրջ դատական վեճ առաջանալու  դեպքում  վկայագրի գործողության ժամկետը կասեցնելու վերաբերյալ.
որոշմամբ հաստատված հավելվածի 38-րդ  կետը  վերաշարադրվել  է, հստակ  դասակարգվել  են  վկայագրի միջոցով ձեռք  բերվող բնակարանի գնի վճարման հետ կապված  բոլոր հնարավոր դեպքերը և պահանջվող  փաստաղթղթերի  ցանկը.
հստակեցվել է  նաև ԲԳՎ  ստացած  անձի  կողմից հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկության  դեպքում  վճարումների  կատարման ընթացակարգը։
Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծի  նպատակն  է  ապահովել  իրավական որոշակիություն  ծրագրի  իրականացման ընթացքում  ի  հայտ  եկած խնդիրները լուծելու նպատակով։ Մի շարք փոփոխություններ էլ  միտված  են   ծրագրի իրականացման  հեշտացմանը։

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
     Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության կողմից։

Նախագծի ընդունման կապակցությամբ հայաստանի հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եվ եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանք.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն