• Armenianeconomy.com

«Այս տարի կունենանք աշխատանքային օրենսդրության խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգ»․ Ռուբեն Սարգսյան

01 ապրիլի 2021 | Տնտեսություն | Цитата

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն առցանց ձևաչափով մասնակցել է «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի քննարկմանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները կարևորել են Հայաստանում աշխատանքային իրավունքների ու արտադատական համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

«Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մեր օրակարգային հարցերից է։ Այս տարվա հուլիսից կունենանք աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ գործող վերահսկողական և աշխատանքային օրենսդրության  խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգ, որի արդյունավետ գործունեությունը կնպաստի աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը»,- նշել է Ռուբեն Սարգսյանը։

Անդրադառնալով աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ընդլայնմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ ներկայումս ուսումնասիրվում է Լիտվայի աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգը։ Ռուբեն Սարգսյանը հույս է հայտնել, որ համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանում աշխատանքային վեճերի արագ և արդյունավետ լուծմանը։

ԱՄԿ-ի ներկայացուցիչները խոսել են ծրագրի շրջանակում հասցեական խորհրդատվության, անհրաժեշտ գործիքների տրամադրման ու աշխատաշուկայի ինստիտուտների իրավական համապատասխանությունն ապահովող ռազմավարական համակարգի կայացման մասին: Կարևորվել է նաև ԱԱՏՄ-ի համար կազմակերպական կառուցվածքի և գործառնական ընթացակարգի ու դեպքերի վարման էլեկտրոնային համակարգի  (ԴՎԷՀ) ներդրումը։

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Գործարար միջավայրի բարելավման աշխատանքները շարունակվում են• Հայկ Չոբանյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր• ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացներին• Եթե պետգնումների ժամանակ 50%-ից ավելին լինի տեղական արտադրության ապրանք, ապա պետությունը 1 տոկոսի չափով կսուբսիդավորի• Հայաստանի ապագան տեխնոլոգիական զարգացման, գիտահենք տնտեսության կառուցման մեջ է. աշխատանքային քննարկում ՆՁԱԿ-ում• Ամփոփվել են «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի արդյունքները• Քննարկվել են Հայաստանի հին և ժամանակակից գինեգործության ներկայացմամբ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները• Արցախցիները «Հայաստան»-ի աջակցությամբ սնունդ ու անկողնային պարագաներ են արտադրում արցախցիների համար• Fitch-ը վերահաստատել է Հայաստանի B+ վարկանիշը կայուն կանխատեսմամբ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն