«Ակբա» ֆինանսական խմբի անդամները 130 միլիոն դրամ են փոխանցել ի աջակցություն զինծառայողների

«Ակբա բանկ»-ը և ֆինանսական խմբի մյուս անդամները՝ «ԱԳԲԱ Լիզինգ»-ն ու «Ամունդի-ԱԿԲԱ»-ն միայն վերջին ամիսների ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրել են ավելի քան 130 միլիոն դրամ: Տրամադրված միջոցների զգալի մասը ձևավորվել է «Ակբա բանկ»-ի թողարկած քարտերով վճարումներ կատարելու արդյունքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ակբա բանկ»-ից, քարտապանների կողմից կատարվող յուրաքանչյուր վճարման 0.3%-ը բանկը սեփական միջոցներից ուղղում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
 
Ըստ աղբյուրի՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հնարավոր է դրամական աջակցություններ տրամադրել նաև Acba digital հավելվածի միջոցով՝ առանց որևէ միջնորդավճարի:
 
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցումներ է տրամադրում պատերազմում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Փոխհատուցումները տրամադրվում են միանգամյա և երկարաժամկետ՝ 20 տարի շարունակ։

Բանկի Visa Բարերար տեսակի քարտով վճարային գործառնություններ կատարելու դեպքում գործառնությունների գումարից 0.3%-ի չափով գումար բանկը նվիրաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն