• Armenianeconomy.com

Հայաստանը՝ լավ տեղ կրեատիվ մարդկանց համար. ամփոփվել են հայկական տեքստիլի զարգացման ծրագրի արդյունքները

29 մարտի 2021 | Արդյունաբերություն | Цитата

Երևանում մարտի 26-ին կայացել է «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակման արարողությունը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Քլարկը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի մասնագետներ, հայ դիզայներներ ու տեքստիլ արտադրողներ, ոլորտի տեղական ու միջազգային գործընկերներ:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը պետք է դառնա լավ տեղ կրեատիվ մարդկանց համար և այն տաղանդն ու ստեղծագործական  ներուժը, որ կա հայ ժողովրդի մեջ, այդ թվում՝ նաև նորաձևության ոլորտում, պետք է կարողանանք հնարավորինս բացահայտել ու զարգացնել»։ Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում նորաձևության ոլորտի զարգացմանն ու ներկայացմանը համաշխարհային հարթակներում։

Երկամյա ծրագրի նպատակն էր բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտի տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայացվածությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել  նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:

Ծրագիրն իրականացվել է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի կողմից, ֆինանսավորվել՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են Eco-Age և Fashion Scout բրիտանական կազմակերպությունները:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ձեռքբերումները՝ կարողությունների զարգացման և ՓՄՁ-ներին աջակցություն՝ նորարարական բիզնես հմտությունների և տեխնիկական գիտելիքների արդիականացում, «Արտադրված է Հայաստանում» հարթակի առաջմղում տեղական և միջազգային շուկաներում, Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում հայ դիզայներների մասնակցությունը Fashion Scout-ի առցանց հարթակում, courses.fdc.am կրթական առցանց հարթակի ստեղծում, որի նպատակն է ոլորտին առնչվող նորարարական մեթոդական էլեկտրոնային մոդուլների տրամադրումը սկսնակներին, ՓՄՁ-ներին և ուսանողներին, «Նորաձևության և տեքստիլ ոլորտի կրթական համակարգի առկա մարտահրավերները» հետազոտության արդյունքներ, Էկո-նորաձևության արշավ, որի նպատակն է իրազեկել առկա բնապահպանական այն խնդիրների մասին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են նորաձևության և տեքստիլ արդյունաբերության հետ, «Հայաստանում կայուն տեքստիլ արտադրության և վերամշակման մատակարարման շղթայի մոդելի ստեղծում․ գործողությունների ճանապարհային քարտեզ, հետազոտություն, Miashop.am-ի միասնական առցանց խանութի ստեղծում:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նորաձևության ցուցադրություն՝ #MadeinArmenia՝ հայ դիզայներների և տեքստիլ ապրանքանիշերի համատեղ ներկայացմամբ:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արդյունաբերություն
• «Լիդիանը» վերաբացում է Գորայքի լաբորատորիան. ընկերությունը դիմելու է լաբորատորիայի միջազգային սերտիֆիկացման համար• Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին• Կառավարությունը արտոնություններ տրամադրեց մի քանի ներդրումային ծրագրերի• USAID Armenia. Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում• Վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս• 2020թ. հունվար-ապրիլին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 28.6%-ով• Էկոնոմնախի ՀԳՌԿՄ2 ծրագրի շրջանակում 30 վերամշակողների կտրամադրվեն դրամաշնորհներ • Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը. վարչապետ• Ջինսե հագուստ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. 2,5 մլրդ դրամի ներդրում եւ 26 նոր աշխատատեղ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն