• Armenianeconomy.com

Քննարկվել են Հայաստանի հին և ժամանակակից գինեգործության ներկայացմամբ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները

29 մարտի 2021 | Տնտեսություն | Цитата

Մարտի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Զորահ» գինեգործական ընկերություն՝ ծանոթանալու  ընկերության հիմնադիր տնօրեն Զորիկ Ղարիբյանի՝ հայկական գինեգործության զարգացման հեռանկարով գինու հնեցման համար կարասների պատրաստման ավանդույթը վերականգնելու ծրագրին։

Զորիկ Ղարիբյանը կնոջ՝ Երազի հետ մտադիր է հիմնել կարասագործության դպրոց, որտեղ կպատրաստվեն վարպետներ ոչ միայն իրենց գործարանի և Վայաց ձորի մարզի, այլև Հայաստանի բոլոր գինեգործական ընկերությունների համար։ Նրանք վստահ են, որ այս նախաձեռնությունը կնպաստի, որպեսզի Հայաստանը, վերականգնելով իր վեցհազարամյա գինեգործական ավանդույթները և համադրելով դրանք  ժամանակակից լավագույն փորձի ու տեխնոլոգիաների հետ, նաև օգտագործելով խաղողի զուտ բնիկ սորտերը, հեղինակավոր և առաջատար դեր ստանձնի համաշխարհային գինեգործության ոլորտում։

Սփյուռքահայ գործարար Զորիկ Ղարիբյանը Հայաստանում խաղողագործությամբ և գինեգործությամբ սկսել է զբաղվել 2001 թվականից՝ նպատակ ունենալով հայկական խաղողից արտադրել բարձրորակ գինի և ներկայացնել այն աշխարհին: Գործարարը գինու հնեցման համար օգտագործում է գուղացիներից ձեռք բերված հին կարասներ, ինչն էլ Հայաստանում կարասագործության ավանդույթը վերականգնելու գաղափարի հիմք է հանդիսացել։ «Զորահ» գործարանի գինին արտահանվում է 25 երկրներ, այն Bloomberg-ի ցուցակում լավագույնների տասնյակում է:

«Զորահ» գինեգործարանի տնօրենն գործարանին հարակից տարածքում նախաձեռնել է նաև փոքր հյուրանոցային համալիրի կառուցում՝ գինեգործության ոլորտի մասնագետների, ինչպես նաև «Զորահ»-ի բոլոր այցելուների համար, ովքեր, բացի գինի համտեսելուց, հնարավորություն կունենան շրջելու խաղողի այգիներով,  ծանոթանալու գինեգործական աշխատանքներին, նաև վայելելու բնության չքնաղ տեսարանները։  Ծրագրերում կա նաև գինեգործարանի տարածքից դեպի Ռինդ գյուղ տանող ճանապարհի կառուցումը։

Վահան Քերոբյանը ողջունել է ներկայացված ծրագրերը և կարևորել դրանց իրականացումը ինչպես Հայաստանի գինեգործության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման տեսակետից։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորության շրջանակում օժանդակել ծրագրերի իրագործմանը։

Էկոնոմիկայի նախարարն այցելել է նաև Գնիշիկի հնագիտական համալիր և Արենի քարանձավ 1։ Հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանը նախարարին ներկայացրել է իրականացվող և նախատեսվող աշխատանքները, նշել, որ կա նպատակ վերականգնելու տեղի վայրի խաղողի այգիները։ Բորիս Գասպարյանը Վահան Քերոբյանին տեղեկացրել է նաև որոշ խնդիրների մասին։

Էկոնոմիկայի նախարարը հանձնարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանին զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակներում ցուցաբերել համապատասխան աջակցություն։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Գործարար միջավայրի բարելավման աշխատանքները շարունակվում են• Հայկ Չոբանյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր• ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացներին• Եթե պետգնումների ժամանակ 50%-ից ավելին լինի տեղական արտադրության ապրանք, ապա պետությունը 1 տոկոսի չափով կսուբսիդավորի• Հայաստանի ապագան տեխնոլոգիական զարգացման, գիտահենք տնտեսության կառուցման մեջ է. աշխատանքային քննարկում ՆՁԱԿ-ում• «Այս տարի կունենանք աշխատանքային օրենսդրության խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգ»․ Ռուբեն Սարգսյան• Ամփոփվել են «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի արդյունքները• Արցախցիները «Հայաստան»-ի աջակցությամբ սնունդ ու անկողնային պարագաներ են արտադրում արցախցիների համար• Fitch-ը վերահաստատել է Հայաստանի B+ վարկանիշը կայուն կանխատեսմամբ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն