Fitch-ը վերահաստատել է Հայաստանի B+ վարկանիշը կայուն կանխատեսմամբ

29 մարտի 2021 | | Цитата

Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, Հայաստանի վարկանիշի վերահաստատումը պայմանավորված է պետական ու արտաքին պարտքի բավական բարձր մակարդակով, հարաբերականորեն թույլ արտաքին ֆինանսավորմամբ, աշխարհաքաղաքական լարումներով, որոնք ռազմական հակամարտության վերաճելու ներուժ ունի: Այս ամենին հավասարակշռում են մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը, կառավարման, զարգացման և բիզնես վարելու դյուրացման ցուցանիշները, ինստիտուտները, որոնք նպաստել են կանոնավոր քաղաքական անցումներին, կարողացել են դիմանալ 2020 թվականի համավարակի ցնցումներին և Ադրբեջանի հետ վեցշաբաթյա պատերազմին:

Fitch-ն ակնկալում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» կուսակցությունը կկարողանա պահպանել մեծամասնություն 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո: «Թեպետ մենք ակնկալում ենք, որ Փաշինյանը կկարողանա պահպանել իշխանությունը, սակայն աջակցությունը նրա կառավարությանը նվազել է պատերազմից հետո, ինչը կարող է սրել մարտահրավերները կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի գործում», - ասվում է Fitch-ի հայտարարության մեջ:

Fitch-ը դրական է գնահատել հայաստանյան բանկերի գործունեությունը, որոնք կարողացան դիմանալ 2020 թվականի ցնցումներին:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն