ՊԵԿ-ը ՀՀ-ից ՌԴ կոշիկի արտահանմամբ զբաղվողներին հրավիրում է մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին

19 մարտի 2021 | | Цитата

Դեպի Ռուսաստան կոշիկ արտահանողները մինչև մարտի 23-ը ժամանակ ունեն ազգային օպերատորի փորձնական ծրագրին գրանցվելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

«Սա անհրաժեշտ է, քանի որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոշկեղենը պարտադիր ենթակա է մակնշման: Որպեսզի հայաստանյան կազմակերպությունները կարողանան ՌԴ-ում իրացնել այն, պետք է ապրանքին փակցված լինի համապատասխան ստանդարտի դրոշմապիտակը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեռևս անցած տարվանից է արգելել չմակնշված կոշիկի շրջանառությունը:
 
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ  Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ ընկերությունը ներդրել է ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը և պատրաստ է ծրագրի փորձարկմանը: Կոմիտեն Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու փորձնական ծրագրին, ինչը հնարավորություն կտա նախապես ծանոթանալ ծրագրի մանրամասներին և արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

Ցանկացողներն ազգային օպերատորի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել ժամը 10։00–ից 17։00-ն՝ զանգահարելով +374 10 300 300 հեռախոսահամարով կամ գրել info@e-mark.am էլեկտրոնային հասցեով՝ մինչև մարտի 23-ը»,- ասված է հաղորդագրության մեջ

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն