Նախատեսվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ

18 մարտի 2021 | Հարկային-մաքսային | Цитата

ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում կքննարկվի օրենքի նախագիծ, որով նախատեսվում է օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողի ինստիտուտ: Օրինապահ հարկ վճարողներին կտրամադրվեն վարչարարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
 
Նախագծով ներկայացված է օրինապահ հարկ վճարողի ինստիտուտի օրենսդրական ամրագրման առաջարկը: «Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարումը և ամրապնդել հարկային  մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, որպեսզի հարկային կարգապահությունն ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այլ նաև գնահատվի, լինի շահավետ և առավել գրավիչ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ներկայումս հավաստագիր ունեցող հարկ վճարողների ցանկը տրամադրվում է ՀՀ ԿԲ-ին, որն էլ իր հերթին այն տեղեկացնում է առևտրային բանկերին՝ հավաստագրի գործողության ժամկետում վարկ ստանալու համար: Միևնույն ժամանակ օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործարար համբավը բնութագրող գործիք է: Նախագծով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ: Նախագծի ընդունումից հետո կառավարության կողմից կսահմանվեն օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և հավաստագրի տրամադրման կարգը:

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել Հարկ վճարողի օր: Առաջարկվում է հարկ վճարողի օրը նշել ապրիլի 19-ին: 

Օրինապահ հարկ վճարող ճանաչվելու համար կարող են դիմում ներկայացնել միայն ավելացված արժեքի հարկ վճարողները:

Նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն