Համայնքներում իրականացվել են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր

18 մարտի 2021 | | Цитата

Հայաստանում 2020-ին՝ դժվարին տարում իրականացվել են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14 մլրդ դրամը հատկացվել է պետբյուջեից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
 
«2020-ի բարդ ժամանակաշրջանում կարողացել ենք իրականացնել 26 մլրդի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14 մլրդը եղել է պետբյուջեից»,- ասաց Տերտերյանը:

Նա սա տպավորիչ համարեց նաև այն առումով, որ այդ սուբվենցիոն 576 ծրագրերի իրականացման համար 11 մլրդ դրամ էլ հատկացրել են համայնքներն իրենց բյուջեներից: Փոխնախարարի կարծիքով՝ սա փաստում է, որ համայնքը, տեղական ինքնակառավարումը նույնիսկ դժվարին պայմաններում լիաթոք աշխատող ինստիտուտ է:

Առաջին անգամ սուբվենցիոն ծրագրերին, բացի համայնքային մասնակցությունից, եղել է նաև մասնավոր մասնակցություն՝ շուրջ 700 մլն դրամի չափով:

Պետությունը 2020-ին 28 միավորված համայնքներում շուրջ 1.85 մլրդ դրամի դրամաշնորհի շրջանակում օժանդակության ծրագրեր է իրականացրել: Դրանք տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր են եղել:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն