ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ

16 մարտի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունմամբ կարգավորման պարտադիր վճար վճարողների ցանկը կձևավորվի ներկայիս հանրային ծառայությունների ոլորտներում կարգավորման քաղաքականությանը համահունչ և կբարելավվի հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ֆինանսավորման մեխանիզմները։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում հանրային ծառայության կարգավորման պարտադիր վճարի (այսուհետ` կարգավորման պարտադիր վճար) հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Կարգավորման պարտադիր վճարի հասկացությունը

Կարգավորման պարտադիր վճարը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) օրենքներով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճարն է:

ԳԼՈՒԽ 2

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 3. Կարգավորման պարտադիր վճար վճարողները

Կարգավորման պարտադիր վճար վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, բացառությամբ՝
ա) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց, որոնց արտադրող կայանների դրվածքային հզորությունը միևնույն լիցենզիայի շրջանակում չի գերազանցում 10 ՄՎտ-ը,

բ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց, որոնք գտնվում են կառուցման ժամանակահատվածում,

գ) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների, որոնց անհրաժեշտ չէ տիրապետել և շահագործել էլեկտրոնային հաղորդակցության ցանց,

դ) էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ունեցող անձանց, որոնք չեն հանդիսանում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողներ,

ե) հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն (բացառությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի շուկայի օպերատորի և գազամատակարարման համակարգի լիցենզավորված գործունեությունների) իրականացնող և ծառայություն մատուցող այն անձանց, որոնց հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա կարգավորվող գործունեությունից հասույթը չի գերազանցում 500 միլիոն դրամը (առանց ավելացված արժեքի հարկի)։

Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում մեկից ավելի լիցենզիա (թույլտվություն) ունեցող կարգավորվող անձի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բացառությունները դիտարկվում են յուրաքանչյուր լիցենզիայի (թույլտվության) համար առանձին։
Հոդված 4. Վճարողների իրավունքները

Վճարողներն իրավունք ունեն`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաև հանձնաժողովի գործողությունները.

բ) կարգավորման պարտադիր վճարի վճարման մասին հարկային մարմնից ստանալու տեղեկանք.

գ) պահանջելու սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրելու միասնական հաշվին:

Հոդված 5. Վճարողների պարտականությունները

Վճարողները պարտավոր են`

ա) ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարը.

բ) սույն օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել հաշվարկված տույժերի գումարները:

Հոդված 6. Կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորության դադարումը

Վճարողների կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, օրենքով կարգավորման պարտադիր վճարի վճարումից ազատումով, լիցենզիայի կամ թույլտվության գործողության դադարումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով: Հանրային ծառայության կարգավորվող ոլորտում գործունեության կասեցումը վճարողին չի ազատում կարգավորման պարտադիր վճար վճարելու պարտավորությունից։
Վճարողի ամբողջ գույքի ձեռքբերման արդյունքում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեության լիցենզիա կամ թույլտվություն ստացած անձը (նոր վճարող) համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունն ուժի մեջ մտնելու ամսվանից սկսած տվյալ տարվա մնացած ամիսների համար շարունակում է վճարել նախորդ վճարողի համար սահմանված կարգավորման պարտադիր վճարը: Գույքը մեկից ավելի վճարողների կողմից ձեռք բերելու դեպքում սույն մասով նախատեսված կարգավորման պարտադիր վճարը նոր վճարողների միջև բաշխվում է ձեռքբերվող գույքի արժեքի համամասնությամբ։
Սույն հոդվածի 2-րդ մասում նշված նոր վճարողի՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեության լիցենզիան կամ թույլտվությունն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդ երկու տարիների համար կարգավորման պարտադիր վճարի հաշվարկում սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա իրացման շրջանառության փոխարեն հաշվի է առնվում հաշվետու տարվա կանխատեսվող իրացման շրջանառությունը։
 

ԳԼՈՒԽ 3

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 7. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման և հաստատման կարգը

ա) վճարողների ընդհանուր իրացման շրջանառությունը (ԻՇը) և հանրային ծառայության յուրաքանչյուր կարգավորվող ոլորտի իրացման շրջանառությունը (ԻՇՈ1, ԻՇՈ2, ԻՇՈ3 ….. ԻՇՈn)` հաշվի առնելով յուրաքանչյուր վճարողի (Վ1, Վ2, Վ3….. Վn) հանրային ծառայության կարգավորվող ոլորտում գործունեության (յուրաքանչյուր լիցենզիայի (թույլտվության) համար առանձին) հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա (սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում հաշվետու տարվա կանխատեսվող) իրացման շրջանառությունը (ԻՇ1, ԻՇ2, ԻՇ3…… ԻՇn)` առանց ավելացված արժեքի հարկի գումարների.Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման համար հիմք է ընդունվում հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված պահպանման ծախսերի մեծությունը (ՀՊԾ), որը առանձնացվում է հանձնաժողովի ընթացիկ գործառույթների իրականացման ծախսերի (ԸԾ) և հանձնաժողովի լիազորությունների ապահովման նպատակով իրականացվող (իրականացվելիք) ծրագրերի, միջոցառումների և (կամ) գործառույթների, առանձնահատուկ դեպքերում կապիտալ ծախսերի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված ծախսերի (այսուհետ նպատակային ծախսեր՝ ՆԾ):
Սույն հոդվածի առաջին մասում նշված ծախսերի իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով հանձնաժողովը հաշվարկում է`
բ) ընդհանուր իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշիռը (ՏԿԸ1, ՏԿԸ2, ՏԿԸ3….. ՏԿԸn).

գ) հանրային ծառայության տվյալ կարգավորվող ոլորտի իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշիռը (ՏԿՈ1, ՏԿՈ2, ՏԿՈ3….. ՏԿՈn).

դ) յուրաքանչյուր վճարողի կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը (Դ1, Դ2, Դ3………Դn)՝ որպես ընդհանուր իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշռի ու հանձնաժողովի հաշվետու տարվա ընթացիկ գործառույթների իրականացման ծախսերի մեծության (ԸԾ) արտադրյալի և հանրային ծառայության տվյալ կարգավորվող ոլորտի մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշռի ու հանձնաժողովի հաշվետու տարվա նպատակային ծախսերի մեծության (ՆԾ) արտադրյալի հանրագումար:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հաշվարկների սխեման ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում:
Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի կողմից իրականացվող հաշվարկների նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է ներկայացվում է յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշվի հետ միասին, որն այնուհետև կարող է ճշգրտվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում:
Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի կողմից հաշվետու տարվա վճարողների անվանական կազմը, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը (այդ թվում՝ ըստ ամիսների) հաշվարկվում և համապատասխան որոշմամբ հաստատվում են մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա ավարտը:
Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվետու տարվա ընթացքում կարող են փոփոխվել հանձնաժողովի տվյալ տարվա պահպանման ծախսերի մեծության (ՀՊԾ) փոփոխությամբ կամ հաշվետու տարվա վճարողների անվանական ցանկում ներառված և հանձնաժողովի պահպանման ծախսերի մեծության մեջ 0.5 տոկոսից ավելի տեսակարար կշիռ ունեցող որևէ վճարողի՝ օրենքով կարգավորման պարտադիր վճարի վճարումից ազատմամբ կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցման հիմքով կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորության դադարեցմամբ պայմանավորված։
 
ԳԼՈՒԽ 4

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 8. Կարգավորման պարտադիր վճարի վճարման կարգը և ժամկետները

Վճարողները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և հաստատված կարգավորման պարտադիր վճարի ամսական գումարները վճարում են յուրաքանչյուր ամսվա 25-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:
Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում մեկից ավելի գործունեություն իրականացնող անձանց կողմից վճարման ենթակա կարգավորման պարտադիր վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում յուրաքանչյուր կարգավորվող գործունեության համար առանձին։
Կարգավորման պարտադիր վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով

Հոդված 9. Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունների հաշվառումը
Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 10. Կարգավորման պարտադիր վճարը վերադարձնելու կարգը

Սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 11. Տեղեկատվությունների տրամադրման կարգը

Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում հաշվառված վճարողների կազմի (այդ թվում` դրանց հարկ վճարողների հաշվառման համարների) և վճարողների կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի (ինչպես նաև վճարողների ամսական վճարների չափի) վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ կարգավորման պարտադիր վճարների մեծությունների փոփոխության դեպքում մինչև հանձնաժողովի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 5-րդ օրը ներկայացնում է հարկային մարմին:

ԳԼՈՒԽ 6

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Կարգավորման պարտադիր վճարը ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում կրում են վճարողները և դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:
Կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում վճարողները վճարում են տույժ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափով:
4. Վճարողները պակաս վճարված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հաշվարկված տույժերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
5. Կարգավորման պարտադիր վճարի պարտավորությունների կատարումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ապահովում է հարկային մարմինը:
 
ԳԼՈՒԽ 7

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 13. Սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և ըստ վճարողների անվանական կազմի հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսվող հաշվետու տարվա համար։

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հոդված 15. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2005 թվականի նոյեմբերի 11-ին ընդունված «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքն ընդունվել է 2005 թվականին և վերջինիս իմաստով կարգավորման պարտադիր վճար վճարողներ են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, որոնց համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) սահմանում է կարգավորվող սակագներ: Ընդ որում, նշված մոտեցման ամրագրումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ օրենքի մշակման ժամանակ Հանձնաժողովի կողմից հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց համար հիմնականում սահմանվում էին սակագներ։ Այդ ժամանակ բացառություն էր կազմում հեռահաղորդակցության բնագավառը, որը նոր էր անցել Հանձնաժողովի կարգավորման դաշտ և այդ ժամանակ ամրակցված կապի ծառայությունների սակագները նույնպես ենթակա էին ամբողջությամբ կարգավորման։ Միայն բջջային կապի շուկայում էր ծառայությունների գները ձևավորվող մրցակցության պայմաններում։

Այնուհետև, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում կատարված լրացումներով հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում ներառվել են փոստային կապի բնագավառը՝ ունիվերսալ ծառայությունների սակագների մասով, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը` միայն սակագների մասով, երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաստատման մասով։

Անցած տարիների ընթացքում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում տեղի են ունեցել զգալի զարգացումներ, որի արդյունքում ստեղծվել է և նախատեսվում է այնպիսի իրավիճակ, երբ կարգավորվող ոչ բոլոր անձանց համար է Հանձնաժողովը սահանում (սահմանելու) սակագներ և, արդյունքում վերջիններս դուրս են մնում կարգավորման պարտադիր վճար վճարողների ցանկից՝ չնայած նշված անձանց մասով Հանձնաժողովն իրականացնում է համապատասխան գործառույթներ։ Մասնավորապես, հեռահաղորդակցության ամրակցված կապի շուկայում մրցակցության զարգացմամբ պայմանավորված զգալիորեն կրճատվել են «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի կողմից մատուցվող և սակագնային կարգավորման ենթակա ամրակցված կապի ծառայությունների ցանկը, որի արդյունքում կրճատվել է նաև վերջինիս կողմից վճարվող կարգավորման պարտադիր վճարի մեծությունը։

Ներկայումս փոփոխություններ են կատարվել «Էներգետիկայի մասին» օրենքում, որի շրջանակներում առաջիկա տարիներին նախատեսվում է նաև էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցության ներդրում, որի արդյունքում ի հայտ կգան նոր կարգավորվող ընկերություններ, որոնց համար Հանձնաժողովը սակագներ չի սահմանի։

Միևնույն ժամանակ, կարգավորման պարտադիր վճարներ վճարողների կողմից վճարված կարգավորման պարտադիր վճարների տարեկան մեծությունը և դրույքաչափերը գործող օրենքով հաշվարկվում և սահմանվում են Հանձնաժողովի  յուրաքանչյուր տարվա պահպանման ծախսերի նախահաշվի հիման վրա, որը հաստատվում է բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում: Արդյունքում, երբ հաշվարկային տարվա ընթացքում ի հայտ է գալիս կապիտալ ծախսեր կատարելու անհրաժեշտություն կամ կարգավորվող բնագավառներում կարգավորման գործառույթների իրագործման կամ կատարելագործման նպատակով լրացուցիչ ֆինանսավորում պահանջող աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն, Հանձնաժողովը կաշկանդված է նախորդ տարում արդեն իսկ հաստատված կարգավորման պարտադիր վճարները ընթացիկ տարում վերանայելու և վճարողների համար նոր դրույքաչափեր սահմանելու օրենքով գործող սահմանափակումներով։

Առաջարկվող լուծումները

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է լրամշակել «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքը՝ այն դարձնելով համահունչ ներկայիս և առաջիկայում նախատեսվող հանրային ծառայությունների ոլորտներում կարգավորման քաղաքականությանը:

Մասնավորապես, լրամշակված օրենքի նախագծով հստակեցվում են կարգավորման պարտադիր վճար վճարողներ համարվելու չափանիշները և նրանց շրջանակը, բարելավում է Հանձնաժողովի գործունեության ֆինանսավորման մեխանիզմը, հնարավորություն է ստեղծվում հաշվետու տարվա ընթացքում կարիքն առաջանալու դեպքերում համապատասխան փոփոխություններ կատարել կարգավորման պարտադիր վճար վճարողների ցանկում և պարտադիր վճարների դրույքաչափերում։

Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կարգավորման պարտադիր վճար վճարողների ցանկը կձևավորվի ներկայիս հանրային ծառայությունների ոլորտներում կարգավորման քաղաքականությանը համահունչ և կբարելավվի հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ֆինանսավորման մեխանիզմները։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն