Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ

09 մարտի 2021 | | Цитата

ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նախատեսում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման չափանիշները բավարարող զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը համալրել նաև տնտեսական գործունեության N77․11 դասակարգիչը (Մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ) հայտարարագրած տրանսպորտային ոլորտի ընկերություններով։

Փոփոխության արդյունքում միջոցառման չափանիշներին բավարարող տնտեսվարողները, միջոցառումից օգտվելու նպատակով, կարող են մինչև 2021 թվականի մարտի 14-ը լրացնել էլեկտրոնային դիմում–հայտը՝ կցելով պահանջվող փաստաթղթերը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման նպատակն է աջակցել զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին։

Նշված տրանսպորտային ընկերություններին տրամադրվում է 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված միջոցառման շահառու են տնտեսական գործունեության H49.3, H49.42, N79 և N77.11 դասակարգիչները հայտարարագրած տրանսպորտային ոլորտի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսվարողները, որոնք․

ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը,
կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել,
2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 տոկոսը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների անկանխիկ վճարումների արդյունքում՝
*զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ (ՏԳՏԴ` N 79),
*կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ (ՏԳՏԴ` I 55),
*օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ կամ կազմակերպություններ.
ունեցել են բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՌԱ տեղեկատվության՝ 2019 թվականի ընթացքում չեն ունեցել 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ,
ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով,
ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը։
Փոփոխության արդյունքում նոր շահառուների փոխհատուցումը ևս տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ, միջոցառմամբ հաստատված նույն պայմաններով՝ այն տարբերությամբ, որ փոխհատուցման երկու փուլի փոխարեն նոր շահառուներին օժանդակությունը կտրամադրվի մեկ անգամով՝ միջոցառմամբ սահմանված աջակցության տրամադրման երկրորդ փուլի ընթացքում։

Դիմումը կարող եք լրացնել այստեղ

Դիմումը լրացնելու հետ կապված խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 011 597 157 հեռախոսահամարով։ 

Հավելված N 3 Զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների՝ 2019 թվականի իրացման շրջանառության վերաբերյալ՝ համաձայն ներկայացված բաժինների տեղեկանք

Հավելված N 4 Զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների 2019 թվականի իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկանք

«ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ-ից վարկային զեկույցներ եվ այլ ծառայություններ ստանալու լիազորագիր

mineconomy.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն