250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. Ծրագիրը հետաձգվել է, բայց ոչ անժամկետ

05 մարտի 2021 | Էներգետիկա | Цитата

Լրատվականներից մեկը, հղում անելով կառավարության այսօրվա նիստում հաստատված ներդրումային համաձայնագրում փոփոխությունների նախագծին, գրել է, որ Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվել է, այն ինչ Երևանում նոր՝ 250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը արդեն պետք է կառուցված լիներ և ապահովեր 1000 նոր աշխատատեղեր։ Լրագրողը` հղում անելով նախագծի հիմնավորումներին, գրում է, որ նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետ ֆիքսված չէ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նախագծում ՋԷԿ-ի շահագործման ամսաթիվը նշված է։
 
Այսպես, մարտի 4-ի կառավարության նիստի օրակարգում ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրը 16-րդն է, որին կա կցված 4 փաստաթուղթ։ Նախագծում նշված է, որ որոշվում է հավանություն տալ համաձայնագրում փոփոխություններ կատարելուն՝ համաձայն հավելվածի։ Հավելվածի 1-ին հոդվածի 2-րդ կետն էլ իր հերթին սահմանում է՝ «Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվ» նշանակել 2021 թվականի օգոստոսի 24-ը:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել նաև «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչևի հետ։ Վերջինս նշել է, որ ներդրումային ծրագրի անժամկետ հետաձգման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն