Հայաստանում կգործի Բիզնեսի բարեվարքության ակումբ

04 մարտի 2021 | | Цитата

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ձևավորել է Բիզնեսի բարեվարքության ակումբ (Ակումբ), որը գործարար բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության խթանմանը միտված առաջին գործարար հավաքական նախաձեռնությունն է Հայաստանում: Բարեվարքության հավաքական գործողությունները գործուն միջոց են գործարարների համատեղ և համակարգված ջանքերով առողջացնելու ու բարելավելու գործարար միջավայրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ակումբը ձևավորվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) դրամաշնորհով իրականացվող «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում և հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչներին միավորում է կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների շուրջ:

Հաշվի առնելով, որ կորպորատիվ կառավարման պատշաճ համակարգը նպաստում է թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորմանը, աջակցում տնտեսություն երկարաժամկետ, համբերատար ու կառուցողական ներդրումների ներգրավմանը, նպաստում է գործարար հատվածի կենսունակությանը և խթանում տնտեսական աճը՝ դրան առնչվող հիմնահարցերն այսօր, ավելի քան երբևէ Հայաստանում ունեն արդիական նշանակություն: Ակումբին անդամակցելը գործարար համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա իրենց ներդրումն ունենալ Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի բարելավման հարցում, ինչպես նաև առաջարկել կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների լուծումներ։ Գործարար համայնքի մասնակից-ներկայացուցիչները հնարավորություն կունենան շփվելու միջազգային փորձագետների և պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։ Նրանք կստանան մասնագիտական աջակցություն բարելավելու սեփական կառավարման համակարգը և նպաստելու, որ լավ կառավարման գործելաոճը դառնա Հայաստանում գործարարությամբ զբաղվելու «խաղի կանոն»: Ակումբի հարթակը բաց է ցանկացած կազմակերպության համար, որը խոսքով և գործով հարգում է բարեվարքության ստանդարտներն ու պատրաստ է դառնալ դրանց ջատագովը: Ակումբի բոլոր հնարավոր մասնակիցները` մինչ դրան միանալը, պետք է ստորագրեն Հակակոռուպցիոն հռչակագիր, որին ներկայումս միացել են ավելի քան 50 ընկերություններ` հավաստելով, որ այն Հայաստանում բիզնեսի բարեվարքության խթանմանը միտված իրենց գործունեության կարևոր բաղադրիչն է: Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը պատրաստ է այս նախաձեռնությունում ներդնել իր մասնագիտական կարողություններն ու ներուժը, գործարար կապերն ու հնարավորությունները, ինչպես նաև համակարգել նախաձեռնության գործունեությունը:

Ակումբին միանալու համար պետք է կապ հաստատել Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հետ` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով` +374 99 444442 կամ գրելով էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին` corpgov@corpgov.am:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն