• Armenianeconomy.com

Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և տեղակալները հանդիպել են հանրապետության ավելի քան 400 խոշոր հարկ վճարողների հետ` լսելու բիզնեսին մտահոգող խնդիրները, առաջարկները և պայմանավորվելու հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այս հանդիպմամբ եզրափակվել է հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային փոխհարաբերությունների ամրապնդման համատեքստում ոլորտային տարբեր ուղղություններով փետրվարի 10-ից մեկնարկած հանդիպումների շարքը, որի նպատակն էր քննարկել հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցերը։

ՊԵԿ նախագահը, ամփոփելով մարտահրավերներով և բարդություններով լի 2020 թվականի արդյունքները, ընդգծել է խոշոր հարկ վճարողների էական դերը տարեկան ցուցանիշների ապահովման գործում. «Զուտ հարկային եկամուտների ծավալի մեջ խոշոր հարկ վճարողների մասնակցությունն էական է` 71.1% կամ 773.3 մլրդ դրամ, ինչը ձեզ համար շատ պատվաբեր, միաժամանակ պատասխանատու ցուցանիշ է: Մենք կարևորում ենք խոշոր հարկ վճարողների մասնակցությունը բիզնես գործընթացներում և հետևաբար ձեզ դիտարկում ենք որպես հարկային եկամուտների ապահովման առանցքային դերակատարներ»:

Էդվարդ Հովհաննիսյանը շեշտել է հանդիպման գործընկերային բնույթը, որը կօգնի հստակեցնել հարկ վճարողների հետ փոխադարձ անելիքները: «Կոմիտեն առաջնային տեղ է հատկացնում մատուցվող ծառայությունների որակին, ինչը փաստում են այդ ուղղությամբ կատարված բազմաթիվ աշխատանքները: Մենք կարևորում ենք ՊԵԿ-բիզնես գործընկերային հարթակն ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունն ու գործնական քայլերը»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը։

ՊԵԿ նախագահը միաժամանակ մատնանշել է խոշոր հարկ վճարողների շրջանում հաճախ հանդիպող իրավախախտումները՝ հիշեցնելով, որ կոմիտեն շարունակ զարգացնում է վերլուծական կարողություններն ու հսկողական գործիքները: Նա կոչ է արել բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կարող են լինել իրավախախտումների հիմքում` ՊԵԿ իրավասությունների շրջանակում դրանք լուծելու և հետագայում բիզնեսի օրինապահ վարքագծի դրսևորման անհրաժեշտ նախադրյալներ ապահովելու նպատակով:

Տեղեկացնելով, որ առաջին անգամ հարկ վճարողի օրինապահ կարգավիճակի որոշումն ամրագրվելու է ՀՀ հարկային օրենսգրքով՝ կոմիտեի ղեկավարը նշել է, որ նախագծի ընդունումից հետո օրինապահ վարքագիծ դրսևորող տնտեսվարողները կկարողանան օգտվել մի խումբ արտոնություններից․ «Որպես արդեն կայացած բիզնես՝ առաջին հերթին ձեզանից ենք ակնկալում օրինապահ վարքագիծ, որով կարող եք պայմանավորել նաև բիզնես դաշտի մյուս ներկայացուցիչների գործելաոճը»։

Հանդիպմանը ներկա հարկ վճարողներն իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել ինչպես բեռների արագ մաքսազերծման, մաքսային արժեքի որոշման, այնպես էլ դրոշմապիտակների, հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման վերաբերյալ, որոնց, Էդվարդ Հովհաննիսյանից բացի, պատասխանել են նաև ՊԵԿ նախագահի տեղակալները՝ ըստ իրենց համակարգման ոլորտների։ Իսկ հանդիպման ներկաների բարձրաձայնած, խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցեր քննարկելու և համատեղ լուծում գտնելու նպատակով կոմիտեի ղեկավարը տեղում հանձնարարել է հաջորդող օրերին շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպումներ կազմակերպել։

armenpress.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Տարեցներին տրվող խնամքի ծառայությունները կբարելավվեն• Կառավարությունն արտոնություններ տրամադրեց մի քանի մլրդ դրամի ներդրումային ծրագրերի• «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ• Պետությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը• Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ• 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՔԱՆԱԿԸ• Առաջարկվում է բարձրացնել դատարան դիմելու պետական տուրքի չափը. նախկին 1500 դրամի փոխարեն այն կդառնա 6000 դրամ• «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին• «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն