• Armenianeconomy.com

Նախորդ տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի ծախսերը կազմել են շուրջ 766 մլրդ դրամ

26 փետրվարի 2021 | Տնտեսություն | Цитата

Հայաստանում 2020-ի առաջին կիսամյակում պետբյուջեի ծախսերը կազմել են շուրջ 766 մլրդ դրամ, որում կապիտալ ծախսերը՝ 46 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

Նախարարը հիշեցրեց 2020-ի ընթացքում բյուջեի մասին օրենքում կատարված փոփոխությունների մասին, այնուհետև ներկայացրեց ցուցանիշները, որոնք վերաբերում են 2020-ի առաջին կիսամյակին:
 
«Եթե անդրադառնանք կիսամյակի սկզբնական ծրագրին, 808 մլրդ դրամ է եղել եկամուտների համար, ճշտված ծրագրով այն կազմել է 733 մլրդ դրամ, փաստացի կատարողականը՝ շուրջ 97.7 տոկոս կամ 717 մլրդ դրամ: Ծախսերի համար մենք ունեցել ենք մոտ 766 մլրդ դրամի ցուցանիշ, կամ ճշտված ծրագրի 82.6 տոկոսը, համապատասխանաբար շուրջ 49 մլրդ դրամ է կազմել պակասուրդը»,-ասաց նախարարը:

Ամենամեծ կշիռն ընդհանուր եկամուտների մեջ ունեցել են հարկային եկամուտները: Առաջին կիսամյակի ծրագրով հարկային եկամուտների կշիռը ծրագրված է եղել, որ կկազմի շուրջ 94 տոկոս, սակայն այն կազմել է մոտ 95 տոկոս:

Այսպիսով կիսամյակի ընթացքում կատարված ծախսերի մակարդակը եղել է շուրջ 766 մլրդ դրամ: «Դրա մեջ համեմատաբար համեստ մաս է ունեցել կապիտալ ծախսերի մասը՝ 46 մլրդ դրամ, մնացածը եղել են ընթացիկ ծախսերը: Մեծ կշիռ է ունեցել կենսաթոշակների և նպաստների մասը, որի համար օգտագործվել է ծախսերից շուրջ 267 մլրդ դրամ: Կշիռով հաջորդ համեմատաբար մեծ մասն ունեցել են դրամաշնորհները, տոկոսավճարները՝ պետական պարտքի սպասարկման համար, ապրանքների և ծառայությունների ձեռքբերումները, ինչպես նաև աշխատավարձերը»,-ասաց Ջանջուղազյանը:

Անդրադառնալով պարտքին՝ նա ասաց. «Մենք ունեցել ենք 7.7 մլրդ դոլար պետական պարտքի մակարդակ՝ արձանագրված կիսամյակի արդյունքներով, որից կառավարության պարտքը եղել է շուրջ 7.24 մլրդ դոլար, իսկ ԿԲ-ինը՝ 475 մլն դոլար: Ընդ որում, կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է շուրջ 5.5 մլրդ դոլար»:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Գործարար միջավայրի բարելավման աշխատանքները շարունակվում են• Հայկ Չոբանյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր• ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացներին• Եթե պետգնումների ժամանակ 50%-ից ավելին լինի տեղական արտադրության ապրանք, ապա պետությունը 1 տոկոսի չափով կսուբսիդավորի• Հայաստանի ապագան տեխնոլոգիական զարգացման, գիտահենք տնտեսության կառուցման մեջ է. աշխատանքային քննարկում ՆՁԱԿ-ում• «Այս տարի կունենանք աշխատանքային օրենսդրության խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգ»․ Ռուբեն Սարգսյան• Ամփոփվել են «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի արդյունքները• Քննարկվել են Հայաստանի հին և ժամանակակից գինեգործության ներկայացմամբ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները• Արցախցիները «Հայաստան»-ի աջակցությամբ սնունդ ու անկողնային պարագաներ են արտադրում արցախցիների համար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն