Նախատեսվում է մի շարք ապրանքների ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ով հարկելուց

24 փետրվարի 2021 | | Цитата

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի օրենքի նախագիծ, որով կառավարությունը հնարավորություն է տալիս, որ միջանկյալ և կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ ևս սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 24-ի նիստում:
 
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հիշեցրեց, որ ներկայում տրված է հնարավորություն՝ ներդրումային ծրագրերը խթանելու համար 3 տարով հետաձգել ներմուծված որոշ ապրանքների՝ սահմանին ավելացված արժեքի հարկով հարկելը:

«Մեր կարծիքով՝ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ ՀՀ-ում տվյալ արտադրատեսակի արտադրությունն իրատեսական չէ, և ներմուծման ժամանակ սահմանին ԱԱՀ-ից ազատելը բերելու է ավելի լավ մրցակցության, անհրաժեշտ է ֆիքսել օրենքով, որ դա թողնված չլինի կառավարության որոշումներին: Անկախ նրանից, թե ինչքան են թափանցիկ ընդունվում որոշումները, ամեն դեպքում դա ստեղծում է լրացուցիչ ռիսկեր՝ գործարարների համար: Ուստի դրանից խուսափելու համար առաջարկում ենք առաջարկվող ապրանքները նույնպես ազատել սահմանին ավելացված արժեքի հարկից»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ խոսքը մոտ 70 մլրդ դրամի ապրանքատեսակների մասին է:

Ապրանքների՝ հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Ցանկում ներառված ապրանքներից են քիմիական նյութերը, մորթիները, բրդյա եւ բամբակյա գործվածքները, թելերը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն