• Armenianeconomy.com

ՀՀ ֆինանսների նախարարությունը գնումների ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ է նախաձեռնում

23 փետրվարի 2021 | Տնտեսություն | Цитата

 Գնումների համակարգի բարեփոխումների շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում փոփոխությունների կատարման հերթական գործընթացը:

Միաժամանակ ՀՀ կառավարության փետրվարի 4-ին ընդունված N 142-Լ որոշմամբ որպես միջոցառում սահմանված է պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի մշակումը և գործարկումը:

Մասնավորապես, նախատեսվում է պետական գնումների գործող կարգավորումների շրջանակներում ձևավորել միջանկյալ կիրառության հակաճգնաժամային մեխանիզմ՝ ներդնելով ժամանակավոր խթաններ հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսների օգտագործումը խթանելու նպատակով՝ սահմանելով, որ եթե հաղթող մասնակիցը՝ անկախ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից, պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան X%-ի չափով օգտագործել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսներ, ապա վերջինիս սուբսիդավորման եղանակով կարող է փոխհատուցվել պայմանագրի արժեքի X %-ը:

Կարևորելով շահագրգիռ անձանց ներգրավվածությունը հիշյալ գործընթացին, վերջիններս իրենց առաջարկությունները՝ ինչպես իրավական ակտերում փոփոխությունների կատարման, այնպես էլ նշված միջոցառման ապահովման վերաբերյալ, կարող են մինչև 2021թ. փետրվարի 24-ը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ sergey.shahnazaryan@minfin.am էլեկտրոնային փոստի հասցեով:

minfin.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ»-ին• Նախորդ տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի ծախսերը կազմել են շուրջ 766 մլրդ դրամ• «Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ». վարչապետը ծանոթացել է Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները 23 Փետրվարի, 2021 • Նպատակը պատժելը չէ. ՏՄՊՊՀ անդամը վստահեցնում է՝ նոր նախագծով կփորձեն կանխել հակամրցակցային վարքագիծը• Ռեստորանների հայկական միության անդամների հետ քննարկվել են համագործակցության հետագա անելիքները• Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի աշխատանքի շրջանակում կայացել է հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ• Համավարակը՝ որպես հնարավորություն. հայ տնտեսավարողները պաշտպանիչ միջոցներ են արտահանում• Հայաստանը մեկ շնչի հաշվով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր է. անցումային շրջանից հետո չի օգտվի «GSP+»-ից

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն