Ռեստորանների հայկական միության անդամների հետ քննարկվել են համագործակցության հետագա անելիքները

22 փետրվարի 2021 | | Цитата

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական հանդիպումն է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները և առաջարկությունները, ներկայացրել առաջին հանդիպումից հետո նախարարության կողմից իրականացված աշխատանքը և քննարկել համագործակցության նոր հնարավորությունները։

Միության անդամները կարևորել են զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանման խնդիրը և այդ առումով պետական աջակցության անհրաժեշտությունը։

Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատվող դրական միտումները։ Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել պահը, երբ Հայաստանը դուրս է եկել համավարակի կարմիր գծից, և միջոցներ ձեռնարկել զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր գրավելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատանքը։

Նախարարը նշել է, որ զբոսաշրջության ոլորտին ուղղված պետական աջակցությունն իրականացվում է ըստ ընթացակարգի։ Նա նաև տեղեկացրել է, որ զբոսաշրջության զարգացման հարցերով պարբերաբար քննարկումներ է ունենում  տարբեր կառույցների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ։ Արդյունքում ուրվագծվել են հետաքրքիր գաղափարներ և նախաձեռնություններ։ Նոր նախագիծ է մշակվում նաև Զբոսաշրջության կոմիտեի կողմից, որի հետ նախարարը հորդորել է ավելի ակտիվ համագործակցել։

Միության անդամները մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնցից մեկը պետական աջակցությամբ զբոսաշրջային միջոցառումներում գաստրոնոմիայի բաղադրիչի ներառումն է։ Անդրադարձ է եղել նաև մարզերում սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությանը։ Միությունը պատրաստակամություն է հայտնել որոշ մարզերում իրականացնել պիլոտային ծրագիր՝ կազմակերպել համապատասխան դասընթացներ։

- Իմ բոլոր հանդիպումների նպատակը միասին մեծ և երկարաժամկետ գաղափարներ ու ծրագրեր իրագործելն է, հատկապես մարզերում, - հանդիպման ավարտին ասել է Վահան Քերոբյանը, հավելելով, որ նախարարությունը պատրաստ է քննարկել հետաքրքիր առաջարկներ և նպաստել դրանց իրագործմանը։                  

Պայմանավորվածության համաձայն՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն