• Armenianeconomy.com

Հայաստանը մեկ շնչի հաշվով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր է. անցումային շրջանից հետո չի օգտվի «GSP+»-ից

22 փետրվարի 2021 | Տնտեսություն | Цитата

Հայաստանը Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն ՀՆԱ մեկ շնչի հաշվով,  որի արդյունքում տրված մեկ տարի անցումային շրջանի ավարտից հետո այլևս չի կարողանա օգտվել ԵՄ երկրներ ներմուծման  մաքսային արտոնությունների համակարգից՝ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ից («GSP+»): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին մանրամասներ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP) մաքսային արտոնությունների համակարգ է, որը զարգացող երկրների արտահանողներին հնարավորություն է տալիս իրենց երկրի ծագում ունեցող արտադրանքը ԵՄ արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով։  

Հայաստանն օգտվում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի GSP-ից, ինչպես նաև ԵՄ-ի GSP+ համակարգից՝ ապրանքների արտոնյալ մուտք ունենալով ԵՄ շուկա: Այսինքն՝ 6200-ից ավելի հայկական ծագման ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով»,-ասաց փոխնախարարն ու հավելեց՝ դրանք հիմնականում թեթև արդյունաբերական ապրանքներն են, հանքահումքային ապրանքները՝ հանածոները, ինչպես նաև ալկոհոլային խմիչքները, պահածոները, չորացրած միրգը և բանջարեղենը:

Կան ապրանքատեսակներ, որոնք ԵՄ շուկայի համար զգայուն են, այդ դեպքում շուկա ներմուծելու համար երկիրը պետք է հատուկ թույլտվություն ստանա: 2005-ին Հայաստանը և 5 ընկերություն կենդանի խեցգետնի ներմուծման մասով արտոնություն են ստացել: Վերջին 15 տարվա մեջ նոր ընկերություն չի գրանցվել, որը թույլտվություն կստանար արտահանում անել:

Ավելին, ԵՄ հետ իրականացված հետևողական աշխատանքների արդյունքում` 2019թ. դեկտեմբերի 14-ից Հայաստանը թույլտվություն է ստացել նաև հայկական ծագման խխունջներն ԵՄ արտահանելու համար:

Ոչ բոլոր երկրները կարող են ԵՄ մեղր արտահանել, 2013-ից թույլտվություն ունեցողների շարքում է Հայաստանը: Փոխնախարարը նկատեց, որ չնայած մաքսատուրքի մասով ստացած արտոնությանը՝ Հայաստանն արտահանման համար իրականացնում է լոգիստիկ որոշակի ծախսեր, հետևաբար հայկական ապրանքները ԵՄ շուկայում պետք է դասավորվեն որակյալ, միջինից բարձր գին ունեցող ապրանքների շարքում:

GSP+ համակարգում ընդգրկված լինելու հիմնական նախապայմանն այն է, որ երկիրը պետք է լինի GSP-ի ցուցակում, վավերացրած լինի և արդյունավետ իրականացնի 27 համապատասխան միջազգային կոնվենցիաները, ընդգրկված լինի նաև խոցելի երկրների խմբում: Հայաստանը բավարարել է բոլոր չափանիշներին՝ դրանով ընդգրկվելով GSP+ համակարգի մեջ: Սակայն GSP արտոնյալ առևտրային ռեժիմը սահմանող ԵՄ համապատասխան կանոնակարգում ամրագրված դրույթների համաձայն՝ եթե երկիրը 3 տարի անընդմեջ դասվում է բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների ցանկում՝ երկիրը դուրս է գալիս ռեժիմի շահառուների ցանկից: «Հիմա մենք ընկել ենք այդ նախապայմանի տակ, 3 տարի անընդմեջ Համաշխարհային բանկի մեթոդաբանության համաձայն՝ դասակարգվել ենք միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր: Տրվել է 1 տարի անցումային ժամանակաշրջան, դրանից հետո Հայաստանը չի կարող օգտվել GSP համակարգից, հետևաբար նաև GSP+ համակարգից: Հիմա 2021-ը մեր անցումային տարին է»,-ասաց Սիմոնյանը:

 Նրա խոսքով՝ Հայաստանին ավելի ձեռնտու չէ լինել միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր և օգտվել այդ արտոնությունից: Սիմոնյանը կարևորեց, որ այն գործարարները, որոնք ԵՄ շուկայում երկար ժամանակ մաքսատուրքերի արտոնությունների մասով մրցակցային առավելություն են ունեցել, այսինքն՝ իրենց առաջարկած գինն ավելի մրցունակ է եղել, քան մեկ այլ երկրի առաջարկածը, արդեն իսկ հասցրած կլինեն դիրքավորվել ԵՄ շուկայում, զբաղեցնել ավելի մրցունակ դիրքեր: «Եվ, եթե իրենք չեն դիրքավորվել այդ շուկայում, մարքեթինգային ծախսեր չեն իրականացրել, իրենց ապրանքն ավելի չեն խորացրել այդ շուկայում, ավելի մրցունակ դիրքեր չեն վերցրել և իրենց հույսը միայն եղել է մաքսատուրքի չափով առավելությունը, ուրեմն վերջիններս իրենց բիզնեսը սխալ են կառուցել»,-ասաց Սիմոնյանը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Վահան Քերոբյանն ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչներին• Միջազգային ապրանքանիշերի տեքստիլի ընկերությունը կառավարության աջակցությամբ կիրականացնի ներդրումային նոր ծրագիր• Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար• ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ»-ին• Նախորդ տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի ծախսերը կազմել են շուրջ 766 մլրդ դրամ• ՀՀ ֆինանսների նախարարությունը գնումների ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ է նախաձեռնում• «Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ». վարչապետը ծանոթացել է Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները 23 Փետրվարի, 2021 • Նպատակը պատժելը չէ. ՏՄՊՊՀ անդամը վստահեցնում է՝ նոր նախագծով կփորձեն կանխել հակամրցակցային վարքագիծը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն