• Armenianeconomy.com

ՊԳԿ-ն հրատապ օգնություն կտրամադրի Հայաստանում գտնվող հակամարտությունից տուժած անձանց

19 փետրվարի 2021 | Օրենսդրություն | Цитата

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին աջակցելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով  արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին:

Ծրագրով շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարի սահմանում շահառուներին կհատկացվեն աջակցության փաթեթներ, որոնք ներառում են անասնակեր, սարքավորումներ, ինչպես նաև հավանոցներ կառուցելու կամ վերանորոգելու համար անհրաժեշտ միջոցներ, պարարտանյութեր և բանջարեղենի սերմեր:

Փետրվարի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղկալ Արման Խոջոյանն ու ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ստորագրել են ծրագրի մեկնարկային փաստաթուղթը։

«Այս ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՊԳԿ շարունակական համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկն է, և մենք պետք է միասնական ուժերով աշխատենք, որպեսզի ֆերմերներին տրամադրվող աջակցությունը լինի ոչ միայն թափանցիկ ու թիրախավորված, այլև ցուցաբերվի ճիշտ ժամանակին։ Մեր նախարարությունը պատրաստ է ամեն կերպ օժանդակել այս ծրագրի շուտափույթ իրականացմանը», - նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։

Ծրագիրն ունի նաև շահառուների, ֆերմերների, կառավարության աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացման բաղադրիչ` հասարակության իրազեկվածության մակարդակի և գործնական գիտելիքների բարձրացման, արտակարգ իրավիճակներում առաջնահերթ գործողությունների ավելի լավ բացահայտման համար, ինչը թույլ կտա նրանց ավելի սահուն ու արագ կողմնորոշվել ու վերականգնվել ճգնաժամային իրավիճակում:

Ծրագրի շահառուների ընտրության համար կօգտագործվեն հատուկ սահմանված չափորոշիչներ, որոնց համաձայն ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես կանայք, երեխաներն ու տարեցները, ինչպես նաև տեղահանվածներին հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրի իրականացման բոլոր փուլերում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

«Ծրագիրը ՄԱԿ-ի՝ հակամարտությանն ուղղված արձագանքման ծրագրի մաս է կազմում, և այն ուղղված կլինի հակամարտությունից տուժած անապահով մարդկանց անմիջական կարիքների ապահովմանը, մասնավորապես՝ պարենային անվտանգության և սնուցման բարելավմանը։ Սակայն, բացի վերը նշվածից, առաջիկա գյուղատնտեսական սեզոնին ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ», - նշել է ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Կառավարությունը շարունակում է տնտեսավարողների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների մեղմմանն ուղղված գործընթացը• «Պետական գնումների մասին ընթացակարգում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին• Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց կարագի արտադրության ներդրումային ծրագրին• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Հայաստանում կգործի Բիզնեսի բարեվարքության ակումբ• ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ• «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն