Տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Նիկոլ Փաշինյան

18 փետրվարի 2021 | | Цитата

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով` հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Իսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին օրերին դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, որովհետեւ ՀՀ-ում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020-ի փետրվարը շատ լուրջ աճ է արձանագրել 2019-ի փետրվարի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նրա խոսքով, էականորեն աճել են նաև արտահանման ու ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրում: «Այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը  կարծես թե մտնում է վերականգնման փուլ, ու իհարկե, սա շատ կարևոր նորություն է»,- ընդգծեց նա:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հստակեցրեց, որ ապրանքաշրջանառության 31,4 մլրդ դրամի աճը վերաբերում է հիմնականում երեք ոլորտի՝ մանրածախ սպառման ոլորտ, արտադրություն ու ծառայությունների մատուցում, իսկ 604 հազարով ավելի գործարքները վերաբերում են այդ ոլորտներին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ պետք է ուշադիր լինել սպառման աճին, որովհետև, օրինակ, բազմաթիվ հարսանիքներ հետաձգված են եղել, ու հիմա «կուտակված պարտքերն են մարվում»: «Պետք է շարունակենք աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը, մինչև համոզված լինենք, որ կայուն վիճակում ենք գտնվում»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ կառավարությունը շարունակում է բիզնեսին աջակցության բոլոր ծրագրերը:  

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն