«IT-Планета 2020/21» օլիմպիադայի մասնակիցների գրանցումը սկսված է

17 փետրվարի 2021 | | Цитата

Մեկնարկել է «IT-Планета 2020/21» տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 13-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցների գրանցումը: Դիմում- հայտն անհրաժեշտ է ներկայացնել մրցույթի world-it-planet.org  պաշտոնական  կայքէջում փետրվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ:   

Օլիմպիադային կարող են մասնակցել 2020թ. բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների 16-27 տարեկան ուսանողները, ասպիրանտներն ու շրջանավարտները: 

Մշակված ՏՏ լուծումները պետք է ներկայացվեն հետևյալ ոլորտներից մեկում՝ «Big Data», տեղեկատվության անվտանգություն, ավտոմատացված փորձարկումներ, DevOps, ծրագրավորում, կայքի նախագծում, 3D մոդելավորում, արհեստական  բանականություն, ռոբոտաշինություն, AR և VR ծրագրեր, ամպային տեխնոլոգիաներ, խելացի տուն/քաղաք, «Data Science», կապ և հաղորդակցություն:

Օլիմպիադայի մրցակցային մասն անցկացվում է հետևյալ փուլերով՝

• Փետրվարի 1-ից մարտի 31-ը՝  մասնակիցների գրանցում և նախընտրական փուլ:
• Ապրիլի 10-25-ը՝ հիմնական փուլ՝ բարդ խնդիրների լուծում և (կամ) նախագծերի պաշտպանություն, առցանց դպրոց:
• Մարտի 28-31-ը՝ եզրափակիչ փուլ․ Վերջնական որոշումների/ նախագծերի պաշտպանություն:   

Օլիմպիադայի հաղթողները հնարավորություն կստանան արդյունաբերական պրակտիկա անցնել՝ մրցույթի գործընկերների կողմից հետագայում աշխատանքի տեղավորման հնարավորությամբ: 

«IT-Планета» օլիմպիադան մրցույթ է, որի նպատակն է բացահայտել և աջակցել տաղանդավոր, գործնականում պատրաստված ուսանողներին, ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին:

hti.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն