Չնայած գնային բարձրացումներին՝ 2020-ին միջինում կարագի գինն ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին․ ՏՄՊՊՀ

17 փետրվարի 2021 | Տեսչական մարմիններ | Цитата

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բարձր կենտրոնացվածության աստիճան ունեցող և սպառողական լայն նշանակության ապրանքային շուկաները, որոնց թվին է դասվում նաև կարագը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏՄՊՊՀ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«Մշտադիտարկումների արդյունքում կարագի իրացման գների փոփոխություններ են արձանագրվել 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում, որոնց վերաբերյալ տարածվել են  մամուլի հաղորդագրություններ: 
 
Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է փաստել, որ 2020 թվականի ընթացքում կարագի իրացման գնի վրա էական ազդեցություն են ունեցել հետևյալ գործոնները՝

2020 թվականի սկզբից տեղի է ունեցել ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացում ՀՀ դրամի նկատմամբ, իսկ կարագի գերակշիռ մասը ՀՀէ ներկրվում  3-րդ երկրներից,
2020 թվականի վերջից (սեպտեմբեր ամսից) բարձրացել են միջազգային ապրանքային շուկաներում կարագի իրացման գները,
ԵԱՏՄ կարգավորումների արդյունքում 2018 թվականից կարագի ներմուծման մաքսատուրքը 11%-ից բարձրացել է՝ 2021 թվականի հունվարի 1-ից կազմելով 15%:
Այնուհանդերձ հարկ է նշել, որ չնայած արձանագրված գնային բարձրացումներին՝ 2020 թվականի ընթացքում միջինում կարագի իրացման գինն ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին (2018,2019 թվականներ)։

Համաձայն Հանձնաժողովի ուսումնասիրությունների՝ կարագի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման հետ կապված ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ կարագի ձեռքբերման արժեքն ինքնարժեքում կազմում է շուրջ 86%-ից մինչև 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1%-ից մինչև 2%, մաքսատուրքերը (3-րդ երկրներից ներմուծման պարագայում)՝ 11%-ից մինչև 15% և այլ ծախսերը՝ 0,5%-ից մինչև 1%»,- ասված է հաղորդագրության մեջ:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել• Կարսում մաքսանենգության կասկածանքով 2 հայաստանցիների կոշիկների մեջ 1 կգ ոսկի են հայտնաբերել. Hurriyet• ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում• ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով• Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք• 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ • Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն