• Armenianeconomy.com

Ճապոնիան 3.6 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Կառավարության որոշմամբ՝ աջակցությունը կտրամադրվի բնակչության կենսամակարդակի բարելավման, ապաստարանների վերանորոգման և բժշկական վերազինման նպատակով, ինչպես նաև օգնություն կտրամադրվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP)  և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ICRC) միջոցով:
 
Հայաստանին տրամադրվելիք օգնության շրջանակում մասնավորապես նախատեսվում է բուժպատրաստվածության վերաբերյալ վերապատրաստումներ իրականացնել 6 հիվանդանոցում և բուժհաստատությունում, վերանորոգել 3 տարհանման ապաստարան, բժշկական սարքավորումներ տրամադրել 17 բուժհաստատության, վերանորոգել 15 դպրոց, տրամադրել ուսումնական պարագաներ և այլն:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Արման Խոջոյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է․քննարկվել են գյուղոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները• Տաշքենդում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստը• ՉԺՀ-ն ՀՀ կառավարությանն անհատույց կհատկացնի 100 մլն յուան• Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը 500 միլիոն դոլար ներդրումից հետո գնահատվում է 8.3 միլիարդ դոլար• Կայացավ ՀՀ կադաստրի կոմիտեի և Ռոսռեեստրի առցանց հանդիպումը• ԱՏՄ-ն դեֆիցիտի դեպքում կարող է վերացնել շաքարի ներմուծման մաքսատուրքերը• ԵԱՏՄ-ի երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունն ավիաշինության բնագավառում. ԵԱՏՀ• Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի• ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության երկու ծրագիր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն