• Armenianeconomy.com

Առևտրական կցորդի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն

15 փետրվարի 2021 | Հայտարարություններ | Цитата

Աշխատանքի նկարագիրը․

Առևտրական կցորդը․

  1. Աջակցում է Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը դեսպանընկալ պետության հետ:
  2. Աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված արտերկրյա աշխատանքների իրականացմանն ու դեսպանընկալ պետության պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը։
  3. Հավաքում ու տրամադրում է դեսպանընկալ պետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ու այլ պետական մարմիններին։
  4. Տրամադրում է դեսպանընկալ պետության պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին
  5. Հայաստանի Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին անհրաժեշտ տեղեկատվություն։
  6. Նպաստում է դեսպանընկալ երկրում տնտեսական բնույթի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացմանն ու այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը։
  7. Աջակցում է Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ երկրի միջև կնքված միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի իրականացմանը։
  8. Աջակցում է առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպմանը։
    Գտնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տվյալ երկրի կազմակերպություններից պոտենցիալ ներդրողներ։
  9. Աջակցում է դեսպանընկալ երկրում իրականացվող միջազգային ցուցահանդեսներին, գործարար համաժողովներին, գործարար բնույթի միջոցառումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությանը։
  10. Աջակցում է Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ երկրի տնտեսավարող սուբյեկտների միջև առևտրատնտեսական գործարքների նախապատրաստմանն ու իրականացմանը, ինչպես նաև նպաստում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։
  11. Ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների շահերը դեսպանընկալ երկրի պետական մարմիններում։
    Դիմելու ձևը․

Պաշտոնի նշանակման համար պայմաններն են՝

  • ՀՀ քաղաքացիություն
  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի և առնվազն 2 օտար լեզվի տիրապետում, որոնցից մեկը
  • դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է
  • Առնվազն երեք տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ
  • Վերլուծական ունակություններ
  • Արդյունքներ տալու կարողություն
  • Թեկնածուն պետք է ներկայացնի ինքնակենսագրություն և իր գործունեության ծրագիրը՝  արտացոլելով հետևյալ ցուցանիշները՝
  • Առևտրատնտեսական ոլորտի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն և համագործակցության առաջարկությունների ներկայացում (քանակ)։
  • Դեսպանընկալ երկրի առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպում (քանակ)։
  • Դեսպանընկալ երկրի և Հայաստանի Հանրապետության գործարարների միջև հանդիպումների կազմակերպում (քանակ)։
  • Առաջատար ոլորտներում գործող ընկերությունների հետ փորձի փոխանակման միջոցառումների կազմակերպում (քանակ)։
  • Դեսպանընկալ երկրից Հայաստանի Հանրապետություն ներդրումներ ներգրավելու նախաձեռնություն/աջակցություն (քանակ)։
  • Միջազգային ցուցահանդեսներին, գործարար համաժողովներին, գործարար բնույթի միջոցառումներին մասնակցություն (քանակ)։
  • Երկրի շուկայի մատչելիության ուսումնասիրություն և հայկական ծագման ապրանքների արտահանման հնարավորությունների ներկայացում։
  • Ապրանքների և ծառայությունների առևտրի խոչընդոտների բացահայտում և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։

Դիմումում պետք է նշվի երկիրը, որտեղ դիմումատուն ցանկանում է զբաղեցնել առևտրական կցորդի պաշտոնը։
Դիմումն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ secretariat@mineconomy.am:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն