Վահան Քերոբյանը և Հայաստանում Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Իզաբելա Էրիկսոնը։
Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և կարևորել է Շվեդիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։  

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր և նշել երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ընդլանելու անհրաժեշտությունը:

Դեսպանը նախարարի հետ զրույցում նշել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։

Նախարարը կարևորել է նաև շվեդական IKEA  և H&M ընկերությունների մուտքը հայկական շուկա, ինչպես նաև տեղեկացրել ներկայումս իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես վենչուրային ֆոնդի կառավարման գործընթացի, և հրավիրել է շվեդական ընկերություններին իրենց մասնակցությունն ունենալ նաև վերջիններիս իրականացման գործընթացում։

Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին տեղեկացրել է, որ շվեդական ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում տնտեսության թվայնացման, աղբի վերամշակման, ինչպես նաև օդանավակայանների գործարկման գործընթացներին։

Դեսպանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու հայ-շվեդական առևտրատնտեսական փոխգործակցությունը։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն