Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումն աճել է 30 և 38 տոկոսով

11 փետրվարի 2021 | | Цитата

Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումը 2020 թվականին աճել է համապատասխանաբար 30 և 38 տոկոսով։ Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ինչո՞վ է կարևոր, որ վերամշակող արդյունաբերությունն աշխատել է։ Սա շատ կարևոր ցուցանիշ է։ Բայց ունենք մի վատ ցուցանիշ, երբ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով։ Երեկ էկոնոմիկայի նախարարի տեղակալը շատ հետաքրքիր տվյալներ ներկայացրեց, որից իմացանք, որ մեր ավանդական շուկաներում, սակայն, իրականում այս ապրանքատեսակների վաճառքներն ավելացել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ վերլուծությունը ցույց է տվել հետաքրքիր բան, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ շուկաներում աճը տեղի է ունեցել օնլայն վաճառքների հաշվին։ «Մենք կանգնել ենք մի իրողության առաջ, որ մեր ընկերությունները, ցավոք, այդ օնլայն վաճառքի հարթակներում պատշաճ ներկայացված չեն։ Սա վկայում է այն մասին, որ մենք «աջակցության ծրագիր» վերնագիրն ընդհանրապես պետք է փոխենք, պետք է ունենանք զարգազման ծրագրեր։ Աջակցելու պրոցեսը որպես կանոն պահպանողական է»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն