«Լսենք Սևանի հորդորը»

09 փետրվարի 2021 | Տեսչական մարմիններ | Цитата

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Լսենք Սևանի հորդորը» ծրագրի շրջանակներում նկարահանվել է Սևանա լճի բնապահպանական մարտահրավերների և հիմնախնդիրների վերաբերյալ սոցիալ-բնապահպանական գովազդ, հաշվի առնելով, որ ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի համար Սևանա լիճը ունի խիստ կենսական նշանակություն:

Քաջ գիտակցելով, որ Սևանա լճի ներկայիս վիճակը նորություն չէ և հիմնախնդիրները առաջացել են անտրոպոգեն ազդեցության արդյունքում, ուստի տեսահոլովակում Սևանի խոսքը ներկայացվել է որպես օգնության կանչ և սթափվելու պահանջ։ Տեսահոլովակում թիրախավորվել են Սևանա լճի գերշահագործման, Էվտրոֆիկացիայի, կենսաբազմազանության կորստի, թթվածնի քանակի և ջրի թափանցիկության նվազման, ջրի աղտոտման, ափերի մասնատման և աղբոտման հիմնախնդիրները:

Տեսահոլովակի հիմնական ուղերձը ներկայացվել է մայր Սևանի այլաբանական կերպարով, առ այն որ Սևանա լճի հետ կապված ​​իրավիճակի դրական փոփոխությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական քայլերից և պատասխանատու վարքից,   այլապես արդյունքն անդառնալի և աղետալի կլինի։

Միաժամանակ հարկ է նշել, որ թեմայի ընտրության հիմնական նպատակը Սևանա լճի բնապահպանական իրավիճակի մասին մարդկանց իրազեկվածության բարձրացումն է, հասարակության շրջանում բնապահպանական պատասխանատվության և քաղաքացիական գիտակցության ձևավորումն ու ամրապնդումը։

Գովազդային տեսահոլովակը ցուցադրվելու է սոցիալական ցանցերով և տեղական հեռուստաալիքներով։

Կազմակերպվելու են կանխարգելիչ-իրազեկման միջոցառումներ ուսումնական հաստատություններում, պետական և ոչ պետական կազմակերպություններում, տնտեսավարող սուբյեկտների և այլ շահառուների շրջանում,՝ «Սևանն ուզում է ապրել և ապրեցնել» թեմայով։

ecoinspect.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել• Կարսում մաքսանենգության կասկածանքով 2 հայաստանցիների կոշիկների մեջ 1 կգ ոսկի են հայտնաբերել. Hurriyet• ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում• ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով• Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք• 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ • Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն