«Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին»

08 փետրվարի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծի նպատակն է ՀՀ հար­կային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված արտոնյալ կարգավորումների գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2030 թվականը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվա­կանի հունիսի 21-ի «Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­­­գրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփո­­խություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ պարբերության «մինչև 2021 թվականի» բառերը փոխարինել «մինչև 2029 թվականի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող օրվանից։

«Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին»

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ հար­կային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 128-րդ հոդվածով սահմանված արտոնյալ կարգավորումների գործողության ժամկետը ժամկետը մինչև 2030 թվականը երկարա­ձգելն է։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. 2018 թվա­կանի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հան­րա­պե­տության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվա­կանի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` մինչև 2019 թվա­կանի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած՝ Օրենս­գրքի 128-րդ հոդ­վածով սահմանված ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահու­թա­հարկ վճարողի և այդ ծրագ­րում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության այլ ռեզի­դենտ շահութահարկ վճա­րող­ների նկատմամբ Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարունակում է կիրառվել մինչև 2021 թվա­կանի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ընդ որում, նշյալ փոփո­խու­թյունն իրականացվել է այն պատճառով, որ ի թիվս այլ պատճառների, նաև խնդրո առարկա կարգավորման պատճառով Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հան­րա­պետությունը ներառվել էր հարկման նպատակով Եվրո­պա­կան Միության հետ չհա­մա­գոր­ծակցող երկրների «մոխրագույն» ցանկում և նշյալ ցան­կից Հայաստանի Հան­րա­պե­տու­թյունը դուրս բերելու համար ՀՀ կառավարությունը ստանձնել էր պարտավորություն Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված կարգավորումները վերացնելու համար։
Միաժամանակ, ՀՀ կառավարության կողմից իրականացված հետևողական աշխա­տանքի արդյունքում ԵՄ համապատասխան կառույցների հետ համաձայնություն է ձեռք­բեր­­վել Օրենսգրքի 128-րդ հոդվածի գործողության ժամկետը մինչև 2030 թվական երկա­րա­­ձգելու հարցում՝ պայմանով, որ նշյալ հոդվածի կիրառության ժամկետը երկարաձգելու պարա­­գայում դրանով նախատեսված արտոնյալ կարգավորումներից օգտ­վող տնտե­սա­վա­րող սուբյեկտների և պայմանագրերի շրջանակը չի փոխ­վելու:

Խնդիրը կայանում է նրանում, որ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված կարգա­վո­րում­ների գործողության ժամկետը ավարտվում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ Եվրո­պական Միության հետ ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխու­թյուն­ներ։

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­­նել, որ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժա­նա­ցած՝ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրա­­գիր իրականացնող ռեզիդենտ շահու­թա­հարկ վճարողի և այդ ծրագրում ընդգրկված Հայաս­­տանի Հանրապետության այլ ռեզի­դենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենս­­գրքի 128-րդ հոդվածը և Օրենս­գրքի 150-րդ հոդ­վածի 2-րդ մասը շարունակում են կիրառ­վել մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառ­յալ։
Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 128-րդ հոդվածի կիրառության ժամկետներն են:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­ման արդյունքում ակնկալվում է երկարաձգել Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահ­ման­ված արտոնյալ կարգավորումների գործողության ժամկետը՝ միաժամանակ սահմա­նե­լով նաև, որ այդ կարգավորումներից կարող են օգտվել միայն մինչև 2019 թվականի հուն­վարի 1-ը Կառավարության հավանությանն արժա­նա­ցած ծրագիր իրա­կա­նաց­նող հարկ վճա­­րող­ները։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն