ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթերի վերագործարկումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը. վարչապետ

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ճամփորդում եմ առանց covid-19» ծրագրին և դրա իրականացման ընթացքին՝ նշելով, որ Հայաստան ժամանողների մեծ թիվ է գրանցվել: «Սա տնտեսական գործոն է, որովհետև նախորդ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր ցանկացել են գալ Հայաստան, չեն ունեցել այդ հնարավորությունը ու հիմա, երբ Ռուսաստանի հետ հաղորդակցությունը բացվել է, սպասվում է, որ Հայաստան կժամանեն մեր հայրենակիցները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ ճամփորդելու այն մոդելը, որ պայմանավորվել էին ռուս ու բելառուս գործընկերների հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր համարվում, բայց երեկվա որոշմամբ՝ այլևս մեկ ամսվա խնդիրը դուրս է եկել։ «Փետրվարի 15-ից ունենալու ենք երկու ուղղությամբ չորս կանոնավոր չվերթ։ Այս երեք օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է 3900, Հայաստան եկել է 3400 մարդ», - ասաց նա՝ ավելացնելով, որ հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ հայկական անձնագրով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263։

Անդրադառնալով այն քաղաքացիների խնդրին, որոնք մեկնել էին ՌԴ ու հետ վերադարձել ծագած խնդիրների պատճառով՝ Գրիգորյանը նշեց, որ խնդիրը կապ չունի ծրագրի հավելվածի հետ:

«Ըստ նախնական տվյալների՝ այդ մարդիկ մեկնել են Ռուսաստան թղթային QR կոդով, որը կասկածներ է առաջացրել ռուս սահմանապահների մոտ։ Մենք, ըստ հնարավորությունների, կօժանդակենք, որ այդ խնդիրները լուծվեն», - ասաց փոխվարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց անհրաժեշտ հաղորդակցություն ծավալել՝ քաղաքացիներին հավելվածի մասին լիարժեք տեղեկատվությունը հասցնելու համար: Վարչապետի համոզմամբ՝ կանոնավոր չվերթերի վերականգնումը նոր ազդակ կհաղորդի նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն