«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված/նախատեսվող գործողությունները» հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

29 հունվարի 2021 | Նախագծեր | Цитата

2013թ.-ին Վարշավայում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 19-րդ համաժողովի ժամանակ կողմ հանդիսացող երկրներին կոչ արվեց Փարիզյան համաձայնա­գրին (ՓՀ) ընդառաջ պատրաստել իրենց Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումները (ԱՍՆԳ): Հայաստանի Հանրապետու­թյունը ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N41 արձանագրային որոշմամբ հաստատված իր ԱՍՆԳ-ն ներկայացրել է Կոնվենցիայի քարտուղարություն 2015թ.-ին: 2016թ. նոյեմբերին՝ ՓՀ-ի ուժի մեջ մտնելուց հետո, երկրների կողմից նախապես ներկայացված ԱՍՆԳ-ները դիտարկվել են որպես երկրների առաջին Ազգային մակարդակով սահմանված ​գործողությունները/ներդրումները (2015 ԱՍԳ): Այնուամենայնիվ, ԱՍԳ ներդրման առաջին ցիկլի մեկնարկային տարին 2021թ. է, ինչը ժամանակ է ապահովել երկրների համար՝ նախքան ԱՍԳ մեկնարկը նախանշելու իրագործման շրջանակները և վերանայելու իրենց սկզբնական ԱՍՆԳ-ները։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերն իրականացրել են գլոբալ գույքագրում 2017թ. և 2018 թ. (Talanoa երկխոսություն)։ Արդյունքում, 2019թ. Մադրիդում կայացած Կոնվենցիայի կողմերի 25-րդ համաժողովին (ԿՀ25) երկրների կողմից ներկայացվել են ՓՀ-ի ներքո գործողությունների հավակնությունների մեծացման  դիրքորո­շումները: Դրան նախորդել էին բարձր մակարդակի քաղաքական հռչակումները, ինչպես, օրինակ, 2019թ. սեպտեմ­բերին տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի գործողությունների գագաթնաժողովը, որտեղ շատ պետությունների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ հայտարարել են իրենց 2015թ. ԱՍԳ-ն 2020թ. վերանայելու կամ կատարելա­գործելու մտադրության մասին:

Հայաստանի առաջին ԱՍԳ-ն ուներ 35 տարվա ժամկետ՝ 2015-2050թթ.: Նախևառաջ անհրաժեշտ է վերանայել իրականացման ժամկետի մեկնարկային ամսաթիվը: Փարիզյան համաձայնա­գրի ներքո ԱՍԳ-ի իրականացումը մեկնարկում է 2021թ.: Հետևաբար, 2015-2020թթ.. ժամանակահատվածը կարող է համարվել որպես ներքին նախապատրաս­տա­կան ժամանակաշրջան։ 2020թ. ԱՍԳ-ի վերանայումը նաև հնարավորություն է ընձեռում Հայաստանի ԱՍԳ ժամկետ­ները ներդաշնակեցնել երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ-ի և նրա անդամ պետու­թյունների համար սահմանված ժամկետներին, այն է՝ 10 տարի՝ 2021-2030թթ..:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ԿՓՇԿ) 1993թ. մայիսին։ 2002թ․ դեկտեմբերին Հայաստանը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը, իսկ 2017թ․ փետրվարին՝ վավերացրել է Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը և Փարիզյան համաձայնագիրը: 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը՝ ստանձնելով փուլային եղանակով հիդրոֆտորածխածիններից (ՀՖԱ) հրաժարման ուղղությամբ հանձնա­ռություն[1]: Հայաստանը հավատարիմ է մնում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման բազմակողմ գործընթացին։
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացրել է իր Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներ­դրում­ները (ԱՍՆԳ, INDC) 2015 թ․ սեպտեմբերին։ ԱՍՆԳ-ի նախապատրաս­տական փուլը տևել է 2015-2019թթ․, որին հետևեց 2020թ․ հաջորդ փուլը՝ մինչև 2050թ. ընկած ժամանակա­հատ­վածի համար։
2017 թ․ փետրվարին Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի ԱՍՆԳ-ն դարձավ Ազգային մակարդակով սահմանված գործողություն­ներ/նե­ր­դրումներ (ԱՍԳ) 2015-2050 թթ․ ժամանակահատվածի համար։
Հայաստանի Հանրապետությունը զարգացող երկիր է և, որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացող երկիր, ընդգրկված չէ Կոնվենցիայի I-ին Հավելվածում: Փարիզյան համաձայնագրի Հոդված 4-ի կետ 4-ով նախատեսվում է, որ զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը պետք է շարունակեն առաջնորդող դեր ունենալ՝ ստանձնելով տնտեսության բոլոր ուղղություններով արտանետումների բացարձակ կրճատման թիրախներ, և որ զարգացող երկրներ հանդիսացող Կողմերը պետք է շարունակեն ընդլայնել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված իրենց գործողությունները, ինչպես նաև խրախուսվում են ժամանակի ընթացքում տնտեսության բոլոր ոլորտներում արտանետումների կրճատման կամ նվազեցման թիրախների իրագործման ուղղու­թյամբ ջանքերը՝ հաշվի առնելով ազգային պայմանները։ 

[1] Կիգալիի փոփոխության կողմ չհանդիսացող երկրներից Հայաստանի Հանրապետություն ՀՖԱ-ների ներմուծման, այդ երկրներ արտահանման, ինչպես նաև այդ երկրներ Հայաստանի Հանրապետության տարածքով ՀՖԱ-ների տարանցիկ փոխանցման արգելքը կգործի 2033 թվականից:

Նախագիծ

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն