• Armenianeconomy.com

Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքների մեկնարկի մասին։

Գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողները կարող են գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր կնքել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունների գրասենյակներում։

2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են կարտոֆիլ, սալոր, ձմերուկ/սեխ մշակաբույսերը։

Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հետևյալ հստակ ժամկետները․

գարնանային ցրտահարություն ռիսկից խաղող, ծիրան, դեղձ մշակաբույսերի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը,
կարկտահարություն և գարնանային ցրտահարություն ռիսկերից վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
կարկտահարություն և հրդեհ ռիսկից դեղձի,  կարկտահարություն և  գարնանային ցրտահարություն ռիսկերից՝ միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի և սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը,
կարկտահարություն և հրդեհ ռիսկից՝ խաղող, ծիրան ապահովագրությունը Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն և կարկտահարություն ռիսկից՝ սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 25-ը,
կարկտահարություն ռիսկից խնձորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը,
կարկտահարություն ռիսկից ձմերուկի, սեխի ապահովագրություն կիրականացվի Արմավիր, Արարատ, Արագածոտն մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 25-ը,
կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ  ռիսկից աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում, պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։
Տնտեսավարողները ունեն հնարավորություն կնքելու պայմանագրեր՝ ռիսկերի համակցմամբ.

կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը,
կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ վաղահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ սալորի, միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը։
Պետության կողմից կսուբսիդավորվի ապահովագրավճարի 50-60 %-ը։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն• Վահան Քերոբյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող մեգագյուղատնտեսական համալիր• Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում քննարկվել է հողերի ագրոքիմիական հետազոտության անցկացումը• «Ներդրումների աջակցման կենտրոն»-ն ամփոփել է «խելացի գյուղատնտեսություն» ծրագրի առաջին փուլի աշխատանքները• Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով տրամադրվել է 4 անգամ ավելի շատ վարկ• Հայաստանից արտահանվել է 7000 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն• Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը• Ջրի խնայում, բերքի որակի բարձրացում. պետությունը խրախուսում է ոռոգման արդիական համակարգերի ներդրումը• ԵՄ աջակցությամբ հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ
Հայտարարություններ
• ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը դարձել է անժամկետ• ՊԵԿ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ԳՈՐԾՈՒՄ Է ՇԱԲԱԹԸ 6 ՕՐ` ԺԱՄԸ 09։00-21։00-Ն• ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ• ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փոխվել են Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցները• Հայաստանի գործարարները կարող են մասնակցել Տաշքենդում կայանալիք «ԻՆՆՈՊՐՈՄ․ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին• ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ` ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ• Նախապատրաստական դասընթաց` մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության թեմայով• ԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՈՒ ՄԱՐՏԻ 4-ԻՆ• ՃՄՄԱ-ի գիրք ալբոմի ստեղծման համար ընդունվում են նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն