ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն քննարկել են ռադիոէլեկտրոնիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

23 հունվարի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը հունվարի 22-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հետ: Կողմերը քննարկել են արդյունավետ պլանավորման, ճյուղային և միջգերատեսչական համագործակցության համատեղ ճանապարհային քարտեզ ստեղծելու հնարավորությունները:

Գոռ Մելիքյանի խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում քաղաքացիական արտադրանքի խթանման գործում համագործակցության ուղղությամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առանցքային գործընկեր է համարում Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

Աննա Դոնչենկոն առաջարկել է ռուս-հայկական գիտատեխնիկական խորհրդի ստեղծման գաղափարը՝ որպես կանոնավոր երկխոսության հնարավոր հարթակ:

Միևնույն ժամանակ, առևտրային ներկայացուցիչը բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի և դիզայնի ոլորտում համատեղ նախագծերի զարգացման ընթացիկ և ռազմավարական հարցերի քննարկման համար համակարգված և հետևողական աշխատանքը շարունակելու համար առաջարկել է միասին մտածել ռուս-հայկական գիտատեխնիկական խորհրդի ստեղծման մասին, որտեղ կներառվեն փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ, շահագրգիռ ընկերություններ, ինչպես նաև պետական կառավարման համապատասխան մարմինների աշխատակիցներ, որպեսզի փորձագիտական մակարդակում մշակված դիրքերը անհապաղ ձևակերպվեն կազմելով կոնկրետ որոշումներ և ցուցումներ:

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը հավանություն է տվել այս գաղափարին, ինչպես նաև երկկողմ նախագծերի միասնական ցանկի պահպանման նպատակահարմարությանը՝ կարևորելով նաև Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ուժեղ կողմերը, ինչպիսիք են բարձրորակ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքները, ինժեներական ծառայությունները, և փորձնական արտադրությունը:

Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է զարգացնել երկկողմ փոխգործակցության ավելի համակարգված մոտեցում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ռադիոէլեկտրոնիկան, թվային տեխնոլոգիաները, պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակական աշխատանքներ իրականացնել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ռուս-հայկական գիտատեխնիկական խորհրդի ստեղծման գաղափարի մշակում, հեռանկարային և ընթացիկ երկկողմ նախագծերի մոնիտորինգի իրականացում, երկու երկրների ձեռնարկությունների հնարավորությունների և հետաքրքիր առաջարկների վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր փոխանակման իրականացում և առավել սերտ միջգերատեսչական համագործակցության զարգացում համագործակցության հուշագիր ստորագրելու հեռանկարով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև այնպիսի թեմաների, ինչպիսիք են Հայաստանում ինժեներական և արդյունաբերական քաղաքներ ստեղծելու նախագծերի իրականացումը, երկու երկրների գործարարների մասնակցությունը ExpoElectronica և ArmHiTec մասնագիտացված ցուցահանդեսներին և պատվիրակությունների փոխգործակցությունը:

hti.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն